Էջմիածնում պատերազմի ընթացքում անմահացած մեր հերոսների հիշատակին հուշապուրակ է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+20.09 oC

Էջմիածնում պատերազմի ընթացքում անմահացած մեր հերոսների հիշատակին հուշապուրակ է բացվել

20:52 31.12.2020

2020 թվականը ճանապարհում ենք պատերազմների ընթացքում անմահացած մեր հերոսների հուշապուրակում, հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Մեր քաղաքի դիմագիծը հանդիսացող վայրերին այս տարի գումարվեց ևս մեկը, թերևս՝ ամենացավոտը։ Այսուհետ, քաղաքապետարանի հարակից պուրակ այցելելիս մեզ դիմավորելու են մեր հերոս զավակները, մեր քաղաքի պակասած լույսերը։ Բայց մենք հավատացած ենք, որ նրանք միայն ֆիզիկապես են լքել քաղաքը, իսկ հոգեպես նրանք ապրում են մեզնից յուրաքանչյուրի մեջ։

Հուշապուրակի բացման արարողությանը ներկա էին մեր հերոսների ընտանիքների անդամներն ու հարազատները, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սիոն Սրբազանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

На изображении может находиться: 1 человек, стоит, ночь, борода и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, ночь, небо, на улице и часть тела крупным планом, текст «The press of Ejmiatsin Municipality www.ejmiatsin.am»

Օրհության խոսքով ներկաներին դիմեց Սիոն Սրբազանը, խոսքով հանդես եկան քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

На изображении может находиться: 1 человек, стоит, играет на музыкальном инструменте, ночь, борода и на улице, текст «The press of Ejmiatsin Municipality www.ejmiatsin.am ejmiatsi»

Մեր հերոս տղաներին նվիրված երգ կատարեց «Զորական» զինվորական համույթի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մաղաքյանը, «Երազ իմ երկիր հայրենի» երգը կատարեց Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցչական անսամբլը։ Տարեվերջյան երեկոյին հնչեց մեր անմահացած հերոսներից արձակգիր Վաչագան Մանուկյանի գրվածքը։

На изображении может находиться: 2 человека, люди стоят и люди на сцене, текст «The press of Ejmiatsin Municipality www.ejmiatsin.am»

Միջոցառումը եզրափակվեց մոմավառությամբ, ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարերին»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

BACK_TO_TOP