21:04 31.12.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի’ հայրենակիցներ,
Մի քանի ժամից միասին կշրջենք 2020 թվականի էջը: Մենք պատմությանը պահ կտանք մի տարեթիվ, որը բոլորիս հիշողություններում մնալու է որպես ցավալի կորուստների դժվարագույն ժամանակաշրջան:
Այո՛, մենք փակելու ենք մեր պատմության այդ ցավոտ էջը, բայց երբեք չենք մոռանալու մեր սրտի ցավը, մեր հոգու կսկիծը; Փորձելու ենք շարունակել մեր կյանքի ճանապարհը` դասեր քաղելով մեր պատմության այս դառն իրականությունից:
Սիրելինե’րս, մեր կորուստներն ու դժվարությունները չպետք է թուլացնեն մեզ, այլ պետք է ստիպեն՝ ավելի համախմբվելու, ուժեղանալու, բռունցքվելու և պայքարելու հանուն մեր երկրի վաղվա օրվա, հանուն մեր սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքի, հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի:
Այո՛, մենք իրավունք չունենք թուլանալու, այլ պետք է բազմապատկենք մեր ուժերը, վերականգնենք մեր երկրի խաղաղ գոյատևելու իրավունքը, շենացնենք մեր գյուղերն ու քաղաքները, ապրենք ու շարունակենք իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք մեր հերոսները ձեռնարկել էին, բայց անավարտ մնացին:
Պետք է շարունակել մեր հերոսների կիսատ գործերը՝ դա է պահանջում հանուն հայրենիքի զոհված մեր սուրբ նահատակների հիշատակը, մեր վիրավոր զինվորների ու կամավորների անկոտրում կամքը: Պատմության ընթացքն անկասելի է: Ուստի անհրաժեշտ է ուղղել կորացած մեջքն ու շարունակել մեր երկրի պատմությունը՝ սրբագրելով սխալները, շտկելով բացթողումները:
Խորին խոնարհումս՝ մեր հերոսների պայծառ հիշատակին: Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում սուրբ նահատակների ընտանիքներին ու հարազատներին: Համբերություն անհետ կորած և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ծնողներին ու բարի վերադարձ նրանց: Շուտափույթ ապաքինում և առողջություն մեր վիրավորներին:
Մաղթում եմ, որ գալիք 2021 թվականը մեր մարզի, մեր երկրի և ողջ հայության համար լինի խաղաղության, առողջության ու ազգային վերքերի ամոքման տարի:
Աստված պահապահ բոլորիս»:
10:13 25.06.2025
Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...