ԱՄՆ Սպիտակ տունն այլևս չի պատասխանում հեռախոսազանգերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ Սպիտակ տունն այլևս չի պատասխանում հեռախոսազանգերին

10:28 21.01.2018

ԱՄՆ Սպիտակ տան որոշ ծառայություններ հունվարի 20-ից դադարել են պատասխանել քաղաքացիների հեռախոսազանգերին՝ ինքնապատասխանիչի միջոցով ծանոթացնելով, որ դադարեցվել է բյուջեից ֆինանսավորումը, ուստի պետական աշխատողներին անժամկետ տուն են ուղարկել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գրեթե բոլոր պետական գերատեսչությունները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը՝ ֆինանսների բացակայության պատճառով, քանի որ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններին չի հաջողվել Կոնգրեսում համաձայնեցնել երկրի դաշնային բյուջեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար․ Սիյարտո

12:37 02.05.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի անդամներին առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինայի համար․ Սիյարտո

Ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին պաշտոնապես առաջարկել է 100 միլիարդ դոլար հավաքել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ երկրները Գլխավոր քարտուղարից առաջարկություն ստացան հավաքել 100 միլիարդ դոլար, որը ՆԱՏՕ-ն ցանկանում է ծախսել պատերազմի վրա, […] ...

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի նկատմամբ՝ Իսրայելի գործողություններին աջակցելու համար

12:18 02.05.2024

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի նկատմամբ՝ Իսրայելի գործողություններին աջակցելու համար

Իրանը պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսի, թագավորության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների և երեք ընկերությունների նկատմամբ՝ «պաղեստինյան ժողովրդի իրավունքները ոտնահարելու նպատակով Իսրայելի գործողություններին աջակցելու համար»: Ինչպես ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքի հաղորդագրության մեջ, պատժամիջոցները սահմանվել են «իսրայելական ռեժիմի գործողություններին կանխամտածված աջակցելու համար, ներառյալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ահաբեկչական […] ...

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

11:29 02.05.2024

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից

ԱՄՆ 66 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել ռազմական և անվտանգային բոլոր հատկացումներն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը ։ Նամակն ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […] ...

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

11:24 02.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է

«Վրաստանի արևմտյան կուրսը վտանգի տակ է»,- այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Մայիսի 1-ի հայտարարության մեջ Միլլերը դատապարտում է «գործակալների մասին» օրենքը, դատապարտում է նաև խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունները և նշում, որ իշխող «Վրացական երազանքի» հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել է անկայուն ուղու վրա։ «Միացյալ […] ...

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահին

10:26 02.05.2024

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահին

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը մայիսի […] ...

Ֆիլիպինները կանչել է Չինաստանի դեսպանին

09:05 02.05.2024

Ֆիլիպինները կանչել է Չինաստանի դեսպանին

Ֆիլիպինների արտաքին գործերի դեպարտամենտը կանչել է Չինաստանի դեսպանին՝ բողոքելու Պեկինի կողմից Հարավչինական ծովում վիճելի Scarborough Shoal-ում ֆիլիպինյան նավերի դեմ ջրցան մեքենաների կիրառման դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Ֆիլիպինները բողոքել է ձկնորսական նավերի դեմ Չինաստանի առափնյա պահպանության և ծովային ոստիկանության վտանգավոր զորավարժությունների և այլ գործողությունների դեմ։ Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ […] ...

BACK_TO_TOP