13:23 05.01.2021
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները՝ հորդորելով աջակիցներին թույլ չտալ գողանալու հաղթանակը: Թրամփը երկուշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Ջորջիայում՝ ի պաշտպանություն հանրապետական սենատորի թեկնածուներ Դեվիդ Պերդյուի և Քելի Լեֆլերի, որոնց մանդատները վիճարկում են դեմոկրատները:
«Հունվարի 5-ին դուք քվեարկելու եք կարևոր ընտրությունների համար, երկիրը կախված է ձեզանից, ամբողջ աշխարհը նայում է»,- ասել է նա,- «Համոզվեք, որ ձեր ձայները հաշվում են: Արմատական դեմոկրատները ցանկանում են Սենատում տեղեր վերցնել։ Մենք պայքարելու ենք»:
Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ նա հաղթել է նոյեմբերի 3-ին «մեծ տարբերությամբ»՝ շեշտելով «ընտրակեղծիքների» անընդունելիությունը: Նրա կարծիքով` դեմոկրատների հաղթանակը կնշանակի «կոմունիզմի սկիզբ»: «Իմ ներկայության նպատակն այսօր կանխելն է, որ դեմոկրատները գողանան ձեր ձայները: Թույլ մի տվեք, որ դեմոկրատները գողանան Սպիտակ տունը»,- ասել է նախագահը:
Թրամփը շնորհակալություն է հայտնել կուսակից սենատորներին, որոնք ծրագրում են հունվարի 6-ին Կոնգրեսի երկու պալատների նիստում բողոքարկել քվեարկությունը, որի արդյունքում հայտարարվել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը: Երկրի ներկայիս ղեկավարը հայտարարել է, որ հաղթել է նախագահական մրցավազքում:
«Ես մասնակցել եմ երկու ընտրությունների և հաղթել եմ յուրաքանչյուրում, երկրորդում նույնիսկ ավելի մեծ հաջողությամբ», -պնդել է նա:
«Շնորհակալություն այս սենատորներին, ովքեր տեսնում են, թե ինչ է պատահել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ անդրադառնալով, իր կարծիքով, տեղի ունեցած լայնամասշտաբ ընտրակեղծիքներին:
«Ես կվիճարկեմ ընտրական քվեարկության հաստատումը, մենք դա կանենք: Նախագահ Թրամփն առաջին տեղ կմղի Ամերիկան, մեր աշխատողներին»,- ասել է հանրահավաքում Քելի Լեֆլերը:
Նշենք, որ հունվարի 6-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում նախատեսվում է հաստատել ընտրողների քվեարկության արդյունքները:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...