19:00 07.01.2021
Փարիզի Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի վերականգնողական պլաստիկ վիրաբույժն ու ֆրանսահայ սիրտ-անոթային վիրաբույժը դարձյալ Հայաստանում են, ինչպես պատերազմական օրերին, այնպես հիմա շարունակում են իրենց առաքելությունը։
«Գյումրի» բժշկական կենտրոնում, ֆրանսիացի բժիշկները բուժզննության են ենթարկել արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին:
Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերին ծանոթացել է վիրավոր զինվորների բժշկական փաստաթղթերի եզրակացություններին և խորհուրդ տվել բոլորին համբերությամբ զինվել՝ երկարատև վերականգնողական ընթացք է պահանջվում։ Նրանց մեծ մասի մոտ բուժման առաջին փուլում կատարված վիրահատության արդյունքները լիարժեք տեսնելու համար դեռ ժամանակ է պետք, իսկ մինչ այդ բոլորի մոտ հետվիրահատական, վերականգնողական փուլերը վատ չեն ընթանում:
«Այս վիրավորումները բացառիկ են, որպես վնասվածքներ, հրազենայինները շատ քիչ տոկոս են կազմում, հիմնականում ականային ջախջախումներ են, բազմակի խեղող բնույթի վնասվածքներ են, դրա համար էլ կարիք կա երկարատև բուժման և ուշիմ մոտեցում զինվորների հանդեպ»,-SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆրանսահայ սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։
Պատերազմում զինվորների ստացած վիրավորումների ու վնասվածքների աստիճանները շատ բարդ են։ Ֆրանսիացի վիրաբույժ Պատրիկ Կնիպերի պրակտիկայում սա երկրորդ դեպքն է, երբ պատերազմական իրավիճակում առիթ ունեցել է բուժել նման ծանր վիրավորումներով մարդկանց։
«Ականապայթյունային վնասվածքները ամենաբարդն են, քան հրազենայինները, մենք՝ բժիշկներս, այս դեպքում շատ բան ունենք անելու, որովհետև միշտ չէ, որ գործ ունենք նման վիրավորումների հետ,թեև ինքս առնչություն ունեցել եմ։ Հիմա բժիշկներս մեր գիտելիքները պիտի էլ ավելի ամրապնդենք ու մեր հայ գործընկերների հետ լուրջ աշխատենք: Հիմա ընդամենը խորհուրդներ տվեցինք, մեր հետագա քայլերն արդեն գործնական կլինեն, կոնկրետ իմ դեպքում վերականգնողական, թեկուզ նաև պրոթեզավորման պլանավորում»,-SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է Պատրիկ Կնիպերը։
Ֆրանսիացի բժիշկները, բացի Գյումրիից, այցելություններ ունեին Գորիսի, Սիսիանի, ինչպես նաև Ստեփանակերտի բուժհաստատություններ, հետևելու բարդ վիրահատություններից հետո վիրավոր զինծառայողների բուժման ընթացքին: Հարկ եղած դեպքում նորից պատրաստ են վիրահատական միջամտություններ կատարել, բարդացված դեպքերում կքննարկեն նաև զինվորի հետագա բուժումը արտերկրում կազմակերպելու հարցը:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...