11:08 29.06.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Կառավարման նոր մշակույթի մասին» գրառում է արել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երեկ Արզական համայնքի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումների արդյունքում ունենք խմելու ջրի հարցի կարճաժամկետ լուծման հետևյալ պատկերացումները, որոնք շտապ պետք է կյանքի կոչենք`
֊ ոռոգման նոր ջրագծի մոնտաժումը ՋՕԸ-ն կավարտի առաջիկա տասնօրյակում (այն էապես կնվազեցնի խմելու ջրի օգտագործումը ոռոգման նպատակով),
֊ գյուղից վերև գտնվող մի քանի տասնյակ հանգստի գոտիներում կտեղադրվեն ջրաչափեր, որով կնվազեցվի և կնորմավորվի գյուղի ջրագծից «սնվող» գոտիներում ջրի սպառումը, ինչը նաև լրացուցիչ մուտքեր կապահովի համայնքային բյուջե (այդ գոտիները հիմնականում պատկանում են արզականցիներին),
֊ գյուղից վերև գործող մի քանի խոշոր հանգստյան տների ղեկավարության հետ կսկենք բանակցություններ նորմավորելու վերջիններիս կողմից նույն ջրագծից խմելու ջրի սպառումը՚ տեսանելի ապագայում նաև քննարկման հարց դարձնելով իրենց տնտեսությունների համար առանձին ջրագծի անցկացումը (վերանորոգումը) մոտակա աղբյուրներից։ Վերջիններիս հետ քննարկման առարկա է նաև իրենց կոյուղագծերի վերազինումն ու մաքրման կայանի ԱՆՀԱՊԱՂ կառուցումը, որպեսզի բացառենք կոյուղաջրերի բացթողումը գյուղով անցնող գետակի մեջ (դա ինձ համար տհաճ անակնկալ էր):
Եվ վերջապես, գյուղի հանրությունն իր մեջից 4 երիտասարդների (այդ թվում 1 կին) հանրային քննարկմամբ առաջադրեց որպես համայնքի վարչական ղեկավարի թեկնածուներ, որոնց շարքերից Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կնշանակի վարչական նոր ղեկավարին։
Լսումներն իրականացրեցինք համայնքի ղեկավարի և նախկին վարչական ղեկավարի մասնակցությամբ։
Կառավարման այսպիսի մշակույթով հասնելու ենք բոլոր խնդիրների լուծմանն ու Կոտայքը դարձնելու ենք էտալոնային մարզ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=396963030814519&id=378643829313106
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...