23:20 08.01.2021
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է գործող նախագահ Դոնալդ Թրամփից ԱՄՆ-ին «պաշտպանելու» անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր առավոտյան ես շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիի հետ քննարկել եմ նախազգուշական միջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք ուղղված են անկայուն նախագահին ռազմական գործողությունների սկսվելուց կամ գործարկման կոդերին հասանելիություն ստանալուն»,- ասված է Փելոսիի հայտարարության մեջ:
Նախօրեին նա արդեն կոչ էր արել ԱՄՆ նախագահին հեռացնել մինչև նրա ժամկետի ավարտը։ Փելոսիի խոսքերով ՝ Թրամփը «քայքայիչ գործողություններ» է կատարել և ներկայում «շատ վտանգավոր մարդ է»: Փելոսին նաև Թրամփին սպառնացել է իմփիչմենտով այն դեպքում, եթե Մայք Փենսը չհայտարարի պետության ղեկավարի անգործունակության մասին։
Եթե փոխնախագահն ու կառավարության մեծամասնությունը նման կարծիքի գան, Սահմանադրության 25-րդ հոդվածով Փենսն ինքնաբերաբար կդառնա նախագահի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում։ Կոնգրեսականներին տարհանել էին, ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ էին կիրառել։ Ոստիկանության տվյալներով ՝ զոհվել է 4 մարդ։
Ավելի ուշ Կոնգրեսին հաջողվել է հաստատել Բայդենի հաղթանակը։ Թրամփը հայտարարել է, որ նախկինի պես համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ, սակայն հայտարարել է հունվարի 20-ին իշխանության կարգավորված փոխանցման մասին: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը Թրամփը հրաժարվել է ներկայանալ։
16:15 25.06.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահինՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...
16:00 25.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկըՀունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...
15:48 25.06.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...
15:40 25.06.2025
Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ ԶիկոԲրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...
15:30 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...