Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է վերջին տասնամյակի աշխարհի լավագույն փլեյմեյքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է վերջին տասնամյակի աշխարհի լավագույն փլեյմեյքեր

17:56 12.01.2021

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակի (2011-2020) աշխարհի լավագույն փլեյմեյքերի քվեարկության արդյունքները։ Առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին։ Արգենտինացին ստացել է 174 միավոր։

Երկրորդ տեղում նրա նախկին թիմակից Անդրես Ինիեստան է, որը վաստակել է 127 միավոր։ Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (113)։

Լավագույն հնգյակում են ընդգրկվել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն ու «Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսը:

«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 12-րդն է։

IFFHS-ի վարկածով տասնամյակի լավագույն փլեյմեյքերները․

 

1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 174 միավոր

 

2․ Անդրես Ինիեստա («Վիսել Կոբե») – 127

 

3․ Լուկա Մոդրիչ («Ռեալ») – 113

 

4․ Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի») – 103

 

5․ Տոնի Կրոս («Ռեալ») – 90

 

6․ Էդեն Ազար («Ռեալ») – 77

 

7․ Նեյմար (ՊՍԺ) – 71

 

8․ Մեսութ Օզիլ («Արսենալ») – 69

 

9․ Անդրեա Պիռլո (ավարտել է կարիերան) – 63

 

10․ Յայա Տուրե (ավարտել է կարիերան) – 60

 

11․ Չավի (ավարտել է կարիերան) – 55

 

12․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 54

 

13․ Դավիդ Սիլվա («Ռեալ Սոսյեդադ») – 52

 

14․ Խամես Ռոդրիգես («Էվերտոն») – 42

 

15․ Բաստիան Շվայնշտայգեր (ավարտել է կարիերան) – 40

 

16-17․ Կրիստիան Էրիկսեն («Ինտեր») – 38

 

16-17․ Ռիյադ Մարեզ («Մանչեսթեր Սիթի») – 38

 

18․ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 35

 

19․ Տյագո Ալկանտարա («Լիվերպուլ») – 33

 

20․ Իսկո («Ռեալ») – 25։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP