Մենք ուզում էինք այդ դժվարին իրավիճակում մեր խաղով փոքր-ինչ ուրախացնել հայ ժողովրդին. Սարգիս Ադամյանը՝ պատերազմի օրերին Վրաստանին հաղթելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Մենք ուզում էինք այդ դժվարին իրավիճակում մեր խաղով փոքր-ինչ ուրախացնել հայ ժողովրդին. Սարգիս Ադամյանը՝ պատերազմի օրերին Վրաստանին հաղթելու մասին

15:31 13.01.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Ազգային հավաքականի ելույթների և Հայաստանում ստեղծված պատերազմական ծանր իրավիճակի մասին.

-Միջազգային մակարդակում դու միայն «Հոֆենհայմի» կազմում չէ, որ գոլեր ես խփում: Տարվա վերջին միջազգային խաղում դու խփեցիր Հայաստանի հավաքականի հաղթական գնդակը Վրաստանի դեմ խաղում (1:0): Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին այդ հաղթանակն, անկասկած, շատ էմոցիոնալ լուսաբանվեց մեդիայում և սոցիալական ցանցերում:

-Մեզ համար դա յուրահատուկ խաղ էր: Դա ավելին էր, քան ֆուտբոլը: Մենք ուզում էինք մեր խաղով փոքր-ինչ ուրախացնել հայ ժողովրդին այդ դժվարին իրավիճակում: Նրանք այդ պահին լավ զգալու համար շատ բան չունեինք, ուստի մենք ցանկանում էինք խաղալ հատուկ մեր երկրի ու հայրենակիցների համար: Խաղից հետո շատ արձագանքներ ստացա և ինձ համար շատ մեծ նշանակություն ունեցավ այն, որ երկրի համար այդ դժվարին ժամանակներում կարողացա մարդկանց մի փոքր ուրախացնել:

-Եթե այդպիսի պահի հաղթական գոլ ես խփել, դա ձեզ հերոսացնո՞ւմ է ձեր երկրում:

-Ոչ, ես այդքան հեռու չէի գնա: Օրվա վերջում մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղում: Ինձ համար հիվանդանոցներում աշխատող մարդիկ են արժանի այդ կոչմանը: Մարդիկ, ովքեր պայքարում են իրենց երկրի և մարդկանց կյանքերի համար: Նրանք են իսկական հերոսները:

-Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ պատերազմ: Վրաստանի հետ խաղի նախօրեին հրադադար կնքվեց: Շատ փախստականներ են փախել Երևան: Ստեղծված իրավիճակի ֆոնին ինչպե՞ս ես քեզ զգում:

-Շատ տխուր է: Խելահեղություն է տեսնել, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց կյանքի համար: Հուսով եմ՝ ամեն ինչ շուտով կավարտվի: Չի կարող այնպես լինել, որ 18 տարեկան տղաները գնան ու պատերազմեն՝ իրենց հայրենիքը պաշտպանելով:  Հասկանում ես, որ իրականում խնդիր չէ, երբ մի քանի ամիս անցկացնում ես առանց ֆուտբոլ խաղալու:

-Հարազատներ ունե՞ս, ովքեր տուժել են ստեղծված իրավիճակից:

-Ընտանիքիս անդամներից ոմանք դեռևս ապրում են Հայաստանում, բայց, բարեբախտաբար, ստիպված չեղան տեղահանվել կամ փախչել: Նրանք ապրում են Երևանում: Բայց, անկասկած, նրանք էլ են տուժել այդ իրավիճակից: Հուսով եմ` շուտով ուրախանալու ավելի շատ առիթներ կունենան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP