Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են

14:49 29.06.2018

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սերգեյ Չ.-ն և կամավոր հանձնել «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 48 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 2 նռնակի պայթուցիչ, «Մակարով» տեսակի ատրճանակի 1 պահունակ` լիցքավորված 8 փամփուշտներով, 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 21 փամփուշտներով, և հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցության ժամանակ։

Հունիսի 28-ին՝ ժամը 16։30-ին, 1975 թ. ծնված Գնել Հ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ «ՌԴԳ» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի` 207 և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ և հայտնել, որ նշված զինամթերքը գտել է նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, տանը հարակից պահեստարանի կտուրի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ. դրանք 1993-1994թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ իր հետ բերել և պահել էր տանիքում և մոռացել: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 28-ին՝ ժամը 12։40-ին, 1985 թ. ծնված Հակոբ Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 պահեստատուփ և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 24 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 11։40-ի սահմաններում, իրենց տան հարակից անասնագոմում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հայտնել է նաև, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:


        

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

BACK_TO_TOP