Համավարակի սահմանափակումների պատճառով Գյումրիի մանկապարտեզներում նոր ընդունելություն չեն կատարում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+29.09 oC

Համավարակի սահմանափակումների պատճառով Գյումրիի մանկապարտեզներում նոր ընդունելություն չեն կատարում 

19:30 14.01.2021

 Որոշակի սահմանափակումներով և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումով մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը։ Խմբերում առավելագույնը 18 երեխա է թույլատրվում, իսկ մուտքը հակահամաճարակային կանոնների պահպանումով է։ Այս տարբերակով  աշխատելու արդեն 5 ամսվա փորձ ունեն մանկապարտեզները, որտեղ համավարակի սահմանափակումների հարուցած վնասներին են բախվում:

 «Եղել է երեխաների թվի սահմանափակում, սկզբում քիչ էր, հետո ավելացրին մինչև 18։ Մենք հիմա 18-ով  ենք աշխատում, այսինքն՝ փոփոխություն չեղավ, երեխաների թվի ավելացում չեղավ»,- նշում է Գյումրիի  «Արևիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Մանուկյանը:

 Խնդիրն այս մեկ մանկապարտեզով չի սահմանափակվում։ Քաղաքապետարանի կրթության բաժնի տվյալներով՝ Գյումրիում երեխաների գրեթե կեսը չի կարողանում մանկապարտեզ հաճախել, խմբերում տեղերը լրացել են, իսկ առաջնահերթությունը տրվել է աշխատող ծնողների երեխաներին։ 

 «Ցուցակագրված երեխաների գրեթե 50%-ը չի հաճախում մանկապարտեզ: Չի հաճախում, որովհետև թիվն է սահմանափակ: Կարանտինի ժամանակ փակվել է մանկապարտեզը, վերաբացվել է 12 երեխայով, հետո դարձել է 18 ու թվի պատճառով դուրս է մնացել»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ԺՊ Շողիկ Ալեքսանյանը:

Ծնողներից  բողոքներ, ահազանգեր քաղաքապետարանի կրթության բաժինն էլ է ստանում։ Համավարակի հարուցած սահմանափակումները փոքրիկներին զրկել են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։ Ծնողների պահանջը արդարացնում են, բայց լուծում չի տրվում։ Մի քանի մանկապարտեզներում նաև նոր ընդունելության դիմումներին ընթացք չեն կարող տալ։ Ծնողների դիմումներն անպատասխան են թողնվում: Նոր սաների ընդունելությունն արգելված չէ, բայց  մանկապարտեզների մեծ մասն այդ աշխատանքները կատարել չի կարող։  

«Դիմումներ մեզ մոտ շատ կան, շատ կան հերթագրված երեխաներ, մի քանիսին կարողացանք տեղավորել, բայց շատ են գալիս, ասենք՝ միջին խմբի, ավագ խմբի, սակայն մենք չենք կարող ընդունելություն կատարել, քանի որ մեր երեխաները դրսում են մնացել»,- նշում է մանկապարտեզի տնօրենը։

Այս առումով պատկերն այլ էր «Արձագանք» մանկապարտեզում։ Մինչև 108 երեխա կարող է հաճախել 6 խմբերում, բայց այս պահին 90 երեխա ունեն, նոր դիմումներ ևս  չունեն։ Ամառային ամիսների հարկադրված  պարապուրդը նաև ֆինանսական խնդիրներ է առաջ բերել։ Չեն կարողացել ձմռան  կոմունալ ծախսերի  համար գումար տնտեսել։

«Գումարը նախկինում հաշվարկել ենք 12-ամսյա կուտակումներով, որ 6 ամիսը կուտակում ենք, մյուս 6 ամիսը՝ ջեռուցում: Պարզապես այս տարի ամռան ամիսներին մենք չաշխատեցինք ու գումար չկուտակվեց։ Մինչև նոյեմբերը լրիվ պարտք չունենք, հիմա դեկտեմբերի վառածը, բնականաբար, էս ամիս պիտի մուծենք»,- նշում է «Արձագանք» մանկապարտեզի տնօրեն Ջուլիետա Ավետիսյանը:

 Այս դեպքում Գյումրիի  քաղաքապետարանի պատասխանատուն նշում է՝ մանկապարտեզների ֆինանսական ծախսերը մեղմելու տարբերակներ են գտնելու, իսկ  երեխաների թիվն ավելացնելու, նրանց մանկապարտեզ հաճախելու  հնարավորությունից չզրկելու համար պատրաստվում են դիմել առողջապահության նախարարություն՝ առաջարկով՝ փոխել  հաճախելիության առավելագույն շեմը։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP