20:57 15.01.2021
Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձներից մեկը՝ Վարդաղբյուրի խաչմերուկն է… ձնաբքի, մերկասառույցի պատճառով ամենաշատ վթարները, մեքենաների արգելափակումներն այս հատվածում են տեղի ունենում։ Փրկարարներն ու ճանապարհը սպասարկող ընկերությունն ամենաշատ օգնության կանչերն այս ճանապարհահատվածից են ստանում։ Ճանշին ընկերությունը արագ արձագանքման տարբերակ է գտել ու Վարդաղբյուրի խաչմերուկին շարժական հենակետ է տեղադրել՝ 24 ժամյա հերթապահությամբ:
Շարժական հենակետում ամենօրյա հերթապահության են 2 աշխատող՝ 2 միավոր տեխնիկայով, առատ տեղումների ժամանակ լրացուցիչ տեխնիկայով և աշխատուժով համալրումը չի ուշանա։ Անսովոր՝ քիչ տեղումներով է սկսվել ձմեռը , Հայաստանի հյուսիսում՝ Աշոցքում ձյան շերտ է միայն դաշտերում։
Ձմեռային սպասարկումն Աշոցքի և Ամասիայի ճանապարհներին ամեն տարի մեկնարկում է նոյեմբերի 15 -ից ու շարունակվում մինչև մարտի 31 ը: Ձմռան այս մեկուկես ամսում ճանապարհաշինարարների համար հերթապահությունն անցել է համեմատաբար հանգիստ։ Եթե ձմեռը սակավ տեղումներով շարունակվի, ձմեռային սպասարկման աշխատանքների դիմաց տնտեսումներ կարվեն։ Ընդհանուր առմամբ ամառային սպասարկման աշխատանքների ծավալն էլ կնվազի։ Համայնքային ու հանրապետական նշանակության ճանապարհներ են հիմնանորոգվել, որոնց երաշխիքային սպասարկումը 3 տարի ժամկետով պարատավորվում են իրականացնել շինարարական ընկերությունները։ Շիրակի մարզի միջպետական, հանրապետական ու միջհամայնքային ճանապարհները սպասարկում է չորս ընկերություն, աշխատանքների համար 2021թվականի տարեկան բյուջեն 841 մլն դրամ է կազմում։
Այս տարի փոսային նորոգումների աշխատանքները ևս քիչ կլինեն, շատ ճանապարհահատվածներ անցած տարի հիմնանորոգվեցին։ Աշոցքի և Ամասիայի ճանապարհների ձմեռային սպասարկման համար ընկերությունը 3000 խորանարդ մետրից ավելի ավազ և 100 տոննայից ավելի աղային խառնուրդ է կուտակել։
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները ճանշին ընկերության աշխատակիցներին զգոն վիճակում են պահում, ձյան առատ տեղումների Շիրակի մարզում առաջինը Աշոցքում են սպասում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...