16:16 29.06.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի վաճառքի և անարգման գործով դատավարությունը։ Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, երբ Հակոբյաններն ընտանեկան գերեզման են այցելել և տեսել, որ իրենց գերեզմանի տեղում այլ մարդ է հուղարկավորված ու շքեղ գերեզման է կառուցված։ Իսկ ամենաանհավատալին հետո են պարզել՝ այն, որ իրենց հարազատի՝ հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին չկա:
Գերեզմանափորների խոսքերով՝ այն մասնատված վիճակում կոյուղաջուրն են նետել։ Այս գործով կա 4 ամբաստանյալ՝ գերեզմանափորները, ովքեր դիակը տեղափոխել են, գերեզմանի տարածք մաքրողը և տարածքը վաճառողը։ Հակոբյանները պահանջում են պատժել գործով բոլոր մեղավորներին ու հայտնաբերել իրենց հարազատի՝ Հենրիկ Հակոբյանի դին: Այս դատական նիստին ցուցմունքներ են տվել հանգուցյալի աղջիկները՝ Լուսինե Հակոբյանն ու Գայանե Իգիթյանը, ովքեր պատմել են, որ 1 տարի անց եկել, տեսել են իրենց ընտանեկան գերեզմանի տեղում շքեղ կառուցված մեկ այլ շիրիմ:
Խնդիրը փորձել են պարզել «Հավերժ Հիշատակ» ընկերության արդեն նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանի հետ: Նա հայտնել էր, որ գերեզմանի տարածքը վաճառել է թիվ 1 գերեզմանատան նախկին վերակացու Բաբկեն Սարգսյանը, որը մեկ տարի առաջ է մահացել և Մկրտիչ Մելքոնյանը: Վերջինս էլ ասել է, թե իբր իր պապի գերեզմանի տարածքն է վաճառել։ Ըստ վկաների ցուցմունքների՝ «Հավերժ Հիշատակ» ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանը խոստացել է ուզած տարածքը տրամադրել Հակոբյաններին, իրենց հարազատներին վերահուղարկավորելու համար, բայց պայմանով, որ այդ մասին չիմանա տեղում հուղարկավորված Կիմա Բոջուկյանի որդին` Կարեն Շահբազյանը, որը Շիրակի մարզի նախկին դատախազն է:
Վկաների ցուցմունքներով՝ հենց Կարեն Շահբազյանն էլ օգնել է բացահայտել, որ վաճառված գերեզմանատան տարածքում Հենրիկ Հակոբյանի դին չկա։ Դատարանն այնուհետ քննարկել է ամբաստանյալ Մկրտիչ Մելքոնյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը: Հայցը դատարանը բավարարել է:
Մկրտիչ Մելքոնյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել՝ քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա գործով կալանավորված միակ ամբաստանյալն էր, անազատության մեջ էր գտնվում ավելի քան 9 ամիս:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...