Հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգն ու գյուղից գյուղ երթևեկողների խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգն ու գյուղից գյուղ երթևեկողների խնդիրները

18:15 18.01.2021

«Ձմեռվա բուքին, սառնամանիքին, դպրոցի ճամփան դժվար է, երկար շատերի համար․․․» Թումանյանի հայտնի բանաստեղծությունը լավագույն նկարագիրն է հյուսիսային տարածաշրջանի ձորի գյուղերի: Աշոցքի տարածքի՝ Սալուտ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Սարապատ և Ձորաշեն գյուղերն իրարից հեռու են ամենաքիչը 4 և ամենաշատը 15 կմ: 3 գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները հասնում են Փոքր Սարիարի միջնակարգ դպրոց: Օրինակ՝ Կաքավասարից ամեն օր ժամանակին դպրոց հասնելու համար ստիպված են հաղթահարել մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհը: Միջհամայնքային տրանսպորտ չկա։

Աշակերտների նման ուսուցիչների համար ևս դպրոցի ճամփան դժվար է ու երկար։ Հարևան գյուղեր են ու միմյանց միջև համայնքային տրանսպորտ չի գործում։ Մի մասին հաջողվել է իր բնակավայրին մոտ դպրոցում ուսուցիչ աշխատել, մյուսներին՝ առաջարկն ու տարբերակը հեռավոր գյուղեր են հասցրել։

Ուսուցիչների ու աշակերտների համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիրը վաղուց է գործում։ Փոխհատուցման բյուջեն  ավելացել է, տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում կա ևս մեկ փոփոխություն։ Եթե նախկինում դպրոց հասնելու համար կիլոմետրաժ էր սահմանված, այժմ այդ սահմանափակումը հանված է: Շիրակի մարզի 108 գյուղերի 446 ուսուցիչ և 86 աշակերտ են օգտվում այս ծրագրից:

Գյուղից գյուղ անցնելու համար աշակերտներին ամսական մինչև 16 հազար դրամ է հասնում, այս տարի չափն ավելանում է, միայն թե չգիտեն, թե այդ գումարն ինչպես են բաժանելու-տնօրինելու։ Անցած տարի Կաքավասար, Բաշգյուղ և Փոքր Սարիար գյուղերի աշակերտների և ուսուցիչների համար հատուկ տրանսպորտ է աշխատել: Վարորդ Անդրանիկը մեկ տարի սպասարկել է երթուղին: Աշխատել է պայմանագրով, այս տարի չի աշխատելու, ասում է՝ եկամտաբեր չէ։

Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նոր կարգով ոչ թե 200, այլ օրական 300-ից 400 դրամ է կազմելու յուրաքանչյուր ուսուցչին և աշակերտին տրվելիք գումարը: Բայց այս չափից էլ դժգոհելու պատճառներ ունեն ուսուցիչներն ու աշակերտները։ Եթե ուղևորատար տրանսպորտ չտրամադրվի, օրական ծախսերը չեն կարողանա փոխհատուցել։

Միջհամայնքային երթուղիների հարցը կարգավորել  չի լինում։ Հայտարարվող մրցույթներին սպասարկող ընկերությունները հայտեր չեն ներկայացնում, հեռավոր գյուղեր գնալ ծախսերի ու ճանապարհների պատճառով հրաժարվում են։

Խնդիրը նորից բողոքելու առիթ է տվել ուսուցիչներին։ Դիմում-նամակներ են ուղարկել Շիրակի մարզպետարանի կրթության վարչություն, առաջարկություններ են ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն՝ վերանայել ծառայությունների մատուցման տրանսպորտային երթուղու պայմանագրերը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP