17:31 20.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Արման Խոջոյանը հունվարի 20-ին այցելել են Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ բուհում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև ՀԱԱՀ հետ նախարարության համագործակցության ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով։
Բուհի ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ուսումնական և փորձարարական նպատակներով կառուցված հիդրոպանիկ ջերմատանը, «Ի-Վի-Էն գինու ակադեմիայի» լաբորատորիայում, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ներկա գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում ոլորտի մասնագետների համար կազմակերպված դասընթացին։
Այցի շրջանակում պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել են բուհում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն ու ներդրված նորագույն տեխնոլոգիաները։
Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է տնտեսությունը ավելի բարձր՝ գիտելիքահեն մակարդակի հասցնելու կարևորությունը և այդ համատեքստում կարևորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական մտքի օգտագործումը տնտեսության ոլորտի զարգացման գործում։
«Ագրարային համալսարանի գիտելիքներն ու տեխնոլոգիաներն այսօր ամենաշատն են համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի կարիքներին, և մենք փորձելու ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ գիտելիքները հասանելի լինեն հնարավորինս շատ ֆերմերային տնտեսությունների համար»,- նշել է Վահան Քերոբյանը:
Համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին տեղեկացրել է, որ թեև 2020 թավականը ծանր մարտահրավերներով լի տարի էր, սակայն Ագրարային համալսարանին հաջողվել է շահագործման հանձնել նոր լսարաններ, նոր լաբորատորիաներ՝ հագեցած նորագույն սարքավորումներով․
«Այդ ամենը նոր նախադրյալներ է ստեղծելու, որպեսզի թե՛ ուսումնական միջավայրն ավելի մրցունակ դարձնենք, թե՛ բարձրակարգ մասնագետներ պատրաստենք ոլորտի համար»,- նշել է բուհի ռեկտորը։
Բուհում նախատեսվող առաջիկա նախաձեռնությունների թվում Վարդան Ուռուտյանը, մասնավորապես, առանձնացրել է ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրումը։
Նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել կատարել ակտիվ միջնորդի դեր պետության և Ագրարային համալսարանի միջև արդյունավետ գործակցություն ծավալելու համար, որպեսզի համալսարանի գիտական ներուժը լայնորեն կիրառվի երկրի տնտեսության ոլորտում։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...