20:57 29.06.2018
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան, եղել շրջկենտրոնում, ապա այցելել Մատաղիս և Թալիշ համայնքներ։
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատռվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, Մարտակերտ քաղաքում՝ շրջվարչակազմում, պետնախարարի ղեկավարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։
Վերջինիս ընթացքում շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը և համապատասխան ոլորտների պատասխանատուները զեկուցել են գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների, դաշտերում հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, շրջանի տարածքում պետական բյուջեի միջոցներով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի մասին։ Անդրադարձ է եղել կարկտահարությունից տուժած հողօգտագործողների մասին, որին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է վերահավաստիացմամբ, որ կլինի պետական աջակցություն՝ դրամական փոխհատուցումների տեսքով։
Մատաղիսում պետնախարարը եղել է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՀԷԿ-ի տարածք, ծանոթացել էլեկտրակայանի բնականոն աշխատանքին։ Շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը այցելել է նաև «Golden-fish–k» ընկերության կողմից օտարերկրյա ներդրումով Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցված ձկնաբուծարանում, ինչպես նաև նույն բնակավայրում՝ ջրամբարի հարևանությամբ, դարձյալ օտարերկրյա ներդրումով ստեղծված հանգստյան գոտում։ Պետնախարարը հավաստիացրել է տնտեսվարողներին, որ պետությունը նախանձախնդիր է սատարելու իրենց և հետևողականորեն բարելավելու Արցախի բիզնես միջավայրը։
Մատաղիսից ուղևորվելով Թալիշ՝ պետնախարարը դիտարկել է երկու բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհի ներկայիս դրությանը, գյուղում ծանոթացել պետական աջակցությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով իրականացվող շինարարարական և վերանորոգչական աշխատանքներին։
Շրջվարչակազմի ղեկավարը և Թալիշ համայնքի ղեկավարը հանգամանալից կերպով Գ․ Մարտիրոսյանին ներկայացրել են 2016 թվականի քառօրյա պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերված գյուղի հետևողական վերականգնման և ներկայումս տարբեր տեղերում բնակվող թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքների ընթացքը։
Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...