Գյումրիի այս տարվա «կանխատեսվող» բյուջեն կազմում է 4 միլիարդ 628 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի այս տարվա «կանխատեսվող» բյուջեն կազմում է 4 միլիարդ 628 մլն դրամ

20:00 23.01.2021

2020 թվականի մարտից Covid 19-ի հարուցած խնդիրները փոքր բյուջեներ ունեցող քաղաքներում  լուրջ հետևանքներ ունեցան։Տրանսպորտ, առևտուր,սպասարկման այլ ոլորտներ, անմիջապես սկսեցին ֆինանսական վնասները հաշվել։ Այս և էլի մի շարք ոլորտներից եկող եկամուտները՝ հարկուտուրքի տեսքով նվազեցին Գյումրիի բյուջեում։

«Սեփական եկամուտների պլանը 13,8 տոկոսով թերակատարել ենք, տարբեր մուտքատեսակներից են դրանք, կորոնայի հետ կապված տրանսպորտը չաշխատեց, հողի վարձակալությունների ու, ընդհանուր, յուրաքանչյուր ոլորտից 8-10 տոկոսով թերակատարումներ ունենք»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։

Անցած տարվա կատարողականի արդյունքները, ինչպես նաև հնարավոր տնտեսական ու քաղաքական ազդեցությունները հաշվի առնելով, այս տարվա քաղաքի բյուջեն է կազմվել։Այն  4 մլրդ 628 մլն դրամ է,  2020-ի համեմատ 636 մլն-ով ավելի։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը այն համարում է կանխատեսումային բյուջե։ Ըստ այդմ կարևորում են, այն ոլորտները , որոնք  ամենածախսատարն են։ Այսպես ասած առաջին հորիզոնականում կոմունալ ծառայություններն են։ Այս ոլորտում ծախսերը շատ են, պարտքերը նույնպես։ Բնակիչներից գանձվող աղբի վարձավճարների պարտքերը  միլիոնների են  հասնում, տարեցտարի ավելանում է ու ձևակերպվում որպես ապառք՝  գանձումների ակնկալիքով ,բայց վերջում  անհուսալի արդյունքով։

 

Քիչ, բայց պարտքերն ավելացել են  նաև 1 անձի համար սահմանված աղբի վճարի  50 դրամով թանկացման  հետևանքով , բայց դարձյալ  չգանձվող գումարների մեծ մասը  փակ դռների պատճառով է։ Բյուջեում զգալի  մուտքեր ապահովող մյուս  հարկատեսակը վերաբերում է  ավտոմեքենաների գույքահարկին, այս մասով ևս  թերի  կատարում են արձանագրել։

Համայնքային բյուջեով 2020-ին սուբվենցիոն ծրագրեր են ունեցել, որոնց ուղղությամբ պետական բյուջեի հետ համատեղ  համաֆինանսավորում են կատարել։ Փողոցների փոքր ծավալի  ասֆալատապատում և կոմունալի ավտոպարկի համալրում է արվել ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրեր դեռ չեն պլանավորել։

Այս տարի Գյումրիին տրամադրվող  դոտացիայի  գումարը 463 մլն դրամով  ավելացել է և կազմում է 2մլրդ 834 մլն: Համավարակի սահմանափակումների և հարկադիր պարապուրդի դիմաց 2020-ին, համայնքային ենթակայության կառույցները աշխատավարձ են վճարվել ոչ թե 2/3-րդ-ով, այլ 100 տոկոսով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP