19:55 25.01.2021
90-ակաների Արցախյան առաջին պատերազմի, հայ ազատամարտիկների հաղթական ուղու ,օգտագործած զենքերի ու ռազմական այլ իրական նմուշների հետ ծանոթացման համար էր, որ Գյումրիում 10 տարի առաջ ստեղծվեց «Ազատամարտի փառքի թանգարան»։Հաղթանակ կերտած մարտիկների պատմություններից ամեն մեկն հայրենասիրության ու նվիրումի դաս է եղել սերունդների համար։
Թանգարանը գործում էր Գյումրիի զինկոմիսարիատի շենքի մի մասնաբաժնում, որտեղ առանձին սենյակներում ներկայացված էին ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի, նաև 1915-1920 թվականների պատմական իրադարձությունների մասին պատմող նմուշներ ու վկայություններ:
Բայց արդեն 4 տարի է թանգարանի նմուշները պահվում են տնօրենի տան նկուղային հարկում։ Թանգարանը 4 տարի առաջ փակվեց, իսկ պատճառներ Շիրակի մարզի ազատամարտի վետերանների միության նախագահը նշում է՝ շատ կային, և դա ոչ միայն տարածքային անհամաձայնություններն էին քաղաքապետարանի հետ։
Ազատամարտի փառքի թանգարանը վերաբացելու քայլեր արել են, մի քանի անգամ գրավոր դիմումներ են ուղարկել Շիրակի մարզպետարան, դիմումներին գրավոր պատասխաններ ստացել են, բոլորն էլ նույն բովանդակության՝ խնդրի լուծումը քաղաքապետարանի տիրույթում է։ Իսկ քաղաքապետարան ազատամարտի վետերանների միության նախագահը չի պատրաստվում դիմել՝ շեշտելով, որ դրա պատճառներն էլ ունի։ Թանգարանի նմուշները կշարունակի պահել իր տան նկուղային հարկում, պատրաստ է անգամ հենց նկուղում ցուցադրություններ կազմակերպել, եթե հետաքրքվողներ լինեն։
Թանգարանի՝ 90-ականների հաղթական պատերազմի մասին պատմող իրական նմուշների կողքին նորերն են ավելանում ։ Դրանք արդեն պատմելու են արցախյան 44 օրյա պատերազմի նորօրյա հերոս զինվորների ու կամավորականների մարտական ուղու մասին։
Նմուշների հավաքագրումը սկսված է, իսկ դրանք առանձին սրահներով ցուցադրելու ազատամարտի վետերանների նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել , եթե Գյումրիում տարածքի տրամադրման հարցը լուծվի։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...