Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան սթրեսը․ հոգեբան Արմինե Գմյուրը հոգեբանական դասընթաց է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմյան սթրեսը․ հոգեբան Արմինե Գմյուրը հոգեբանական դասընթաց է անցկացրել

19:30 26.01.2021

Պատերազմը, բացի ֆիզիկական կորուստներից, հոգեբանական  լուրջ տրավմատիկ դրսևորումների հանգեցրեց։ Իսկ հետպատերազմյան իրավիճակներն հաղթահարելը բարդագույն և երկարաժամկետ պրոցես է։ Պատճառների ու հետևանքների վերլուծություններն այս շրջանում կարևոր են, որոնք թույլ կտան հոգեբանորեն պատրաստ լինել հաղթահարելու հետպատերազմյան սթրեսը։ Հոգեբան-հոգեվերլուծող Արմինե Գմյուրը երիտասարդների հետ խոսել է հետպատերազմյան սթրեսի հաղթահարման մասին:

Աշխարհում մոլեգնող համավարակը հայաստանցիներիս համար որոշակի հոգեբանական բարդույթներ ստեղծել էր, բայց արցախյան 44-օրյա պատերազմը մոռացնել տվեց հիվանդության հարուցած խնդիրները, պատերազմը ծանրագույն  հոգեբանական հարված հասցրեց: Պատերազմի զոհերը, ավերածությունները և մյուս ահռելի արհավիրքները մադկանց հոգեկան աշխարհն են քանդում: Իսկ ճիշտ քայլեր կլինեն, եթե հասարակությունը ճիշտ գնահատի ու ընկալի ստեղծված իրավիճակը:

«Հետպատերազմյան սթրեսները չեն կարող կարճատև լինել, մենք պետք է հիմա մտածենք, թե ինչ է եղել մեզ հետ, պետք է ժամանակ առ ժամանակ կանգ առնել ու լուրջ մտածել ինչ անելու մասին։ Անկանխատեսելի ու ամենաբարդ փուլը հետպատերազմյան ավերիչ հետևանքների վերացումն է, ինչն ավելի երկար ժամանակ է պահանջում։ Նյութական ու տարածքային խնդիրներից զատ, առաջնայինը մարդկանց հոգեապրումներն են, սթրեսային վիճակից դուրս բերելու ելքերը չպետք է ուշանան: Իհարկե, պարտություն եղել է, ու չպետք է շփոթմունքի մեջ ընկնել, պետք է պարտությունը արժանապատիվ տանել։ Ապրումները, էն էներգետիկան տրանսֆորմացնել ու օգտակար մի բան է պետք դարձնել, սա է հիմա հարցը»,- նշել է հոգեբանը։

Պարտություն, պարտվածի հոգեբանություն․․․ սրանք ազդող գործոններ են, որոնք ջլատում են, թևաթափ անում մարդկանց և, ամենակարևորը, անվտանգության պահանջմունքն է առաջ գալիս։ Ըստ հոգեվերլուծաբանի՝ պետք ստեղծված իրավիճակին իրականությամբ առճակատվել:

Ժամանակը սովորեցնում է համակերպվել և ընդունել այն, ինչ իրականում կա: Իսկ իրականության հետ հաշվի նստելու պարտավորություն ունենք բոլորս, հենց դա է, որ ստիպում է հոգեկան աշխարհը ավելի հանգիստ պահել, հիմա, ըստ հոգեբանի, ամենաբարդը պատերազմի միջով անցած զինվորների կողքին լինելու և նրանց հոգեպես նեցուկ լինելու պարտք ունենք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP