15:45 27.01.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային և ծրագրի փորձագետ Արայիկ Նավոյանին: Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության աջակցությամբ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում Էրազմուս+ ծրագրով իրականացվող համագործակցության, բուհերի կարողությունների զարգացմանը, ուսանողների, դասախոսների և բուհերի աշխատակազմերի շարժունությանն ու նորարարությանը միտված ծրագրերը:
Ընդգծելով, որ Էրազմուս+ ծրագրի իրականացումը Եվրամիության կարևոր ներդրումներից մեկն է Հայաստանում` նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է համագործակցության շարունակությունը և առաջարկել հետագա փուլում շեշտը դնել բարձրագույն կրթության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներ նախատեսող ծրագրերի վրա: Լանա Կառլովան նշել է, որ անցյալ տարի ավարտված Էրազմուս+ գործողությունների 2014-2020 թվականների շրջափուլի ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 30 ծրագիր, որի շրջանակում հայաստանյան բուհերը եվրոպական և տարածաշրջանային համալսարանների հետ համագործակցելով ձևավորել են կոնսորցիումներ և ընդգրկվել տարբեր ծրագրերում: Նշված ծրագրերից 10-ն արդեն ավարտված է, 7-ը մեկնարկելու է առաջիկայում, իսկ մնացածն ընթացքի մեջ են կամ ավարտական փուլերում: Նոր մեկնարկող ծրագրերից մեկով Հայաստանի բուհական համակարգում առաջին անգամ կփորձարկվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման դուալ կրթության մոդելը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Էրազմուս+ ծրագրի հաջորդ` 2021-27 թվականների փուլով նախատեսված աշխատանքները:
Նախարարը կարևորել է միջազգային համագործակցության ծրագրերում կրթական հանրության ավելի լայն ընդգրկվածությունը, այդ ծրագրերի չափելի արդյունքները` պատրաստակամություն հայտնելով ապահովել ԿԳՄՍ նախարարության առավել սերտ կապը Էրազմուս+ գրասենյակի հետ բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացմանը, բուհերի կառուցվածքային և ծրագրային բարեփոխումներին: Լանա Կառլովայի խոսքերով` իրականացվող ծրագրերի արդյունավետության առաջնային նախադրյալներից մեկը կադրերի ճիշտ ընտրությունն է, որոնք հետագայում իրենց ծրագրային փորձն ու գիտելիքներն արդյունավետ կփոխանցեն բուհերի հնարավոր շահառուներին:
Նշվել է, որ Էրազմուս+ ծրագրի շրջանակում ՀՀ բուհերը համագործակցում են Լեհաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Միացյալ Թագավորության, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ երկրների բուհերի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին առնչվող մի շարք խնդիրներ:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...