15:39 30.06.2018
Հունիսի 29-ին տեղի ունեցած «Թեղուտի պատուհասը. որն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացնում է Էկոլուր բնապահպանական կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հայտարարել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Ըստ նրա՝ այդ մասին ընկերությունը նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված իր պատասխան նամակում:
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև դրանց հիման վրա նախագծերի պատրաստում և թողարկում: Դրանք տևական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների և աշխատանքների բարդությամբ և ծավալով:
Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին» – ընկերության նամակն ընթերցելով ներկաների համար, տեղեկացրել է Սոնա Այվազյանը:
Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն 2018թ-ի հունվարի 12-ից դադարեցրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը՝ պատճառաբանելով, որ Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ կան, ինչպես նաև որ ընկերությունը ունի ֆինանսական խնդիրներ:
Քննարկմանը մասնակցող ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը իր հերթին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի և պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը:
«Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ` ինչ է այնտեղ տեղի ունենում»-նշել է Արթուր Գրիգորյանը:
Երբ կիրականացվեն տեսչական ստուգումները և կպարզվեն բոլոր հետևանքները, այդ ժամանակ «գործին կխառնվի» նաև Բնապահպանության նախարարությունը, իրականացնելու համար օրենքով սահմանված իր գործառույթները:Այս մասին քննարկման մասնակիցներին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանը, միաժամանակ ավելացնելով, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին:
Ի տարբերություն Ավետիսյանի, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը հայտարարել է, որ «Վալլեքս» ընկերությունը, և նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետևանքների համար: Նրա գնահատմամբ «Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում է իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին:
«Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը և Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները: Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, և այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության և պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին»-նշել է Լևոն Գալստյանը, միաժամանակ ավելացնելով, որ բավարար հիմքեր կան ընկերությանը ընդերքօգտագործման թույլտվությունից զրկելու համար : Նրա պնդմամբ հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց և պետությանը հասցված բոլոր վնասները:
Իսկ քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկաներին տեղեկացրել է, որ Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրել 2017 թ-ի հոկտեմբերին, քանի որ ընկերությունը խախտել է իր պարտավորությունները:
«2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-ը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական և սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ և այլն»-նշել է Աննա Շահնազարյանը:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...