15:44 29.01.2021
«Սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը»,- խոսելով Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքների մասին՝ «Հանրային հեռուստաընկերությանը» ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Նախարարը հիշեցրել է, որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ։
«Մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ Ֆրանսիան նեցուկ է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին։ Այս այցը նույնպես շատ կարևոր է, որովհետև այն տեղի է ունենում՝ ի կատարումն նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների»,- նկատել է Այվազյանը։
«Այս անգամ այս այցի նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը։ Եվ պետքարտուղարը Հայաստան է ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ, որն արդեն մի քանի օր է՝ այստեղ է՝ կազմված Զարգացման ֆրանսիական գործակալության, արտաքին գործերի նախարարության և նաև ֆինանսների ու գանձապետարանի ներկայացուցիչներից։ Եվ մենք քննարկումներ ենք ունեցել Հայաստանի զարգացման և նաև ապագայում կարևոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Երկու արտաքին գործերի նախարարությունները մեծ անելիք ունեն այս կարևոր առաքելությունը՝ կյանքի կոչելու և մեր համատեղ քայլերը հստակեցնելու առումով»,- նշել է նա։
Ժան-Բատիստ Լըմուանն ու Արա Այվազյանն խոսել են նաև ԼՂ հիմնահարցի մասին։ Մասնավորապես անդրադարձ են կատարել գերիների վերադարձի և մշակութային ժառանգության պահպանման հարցին։
«Բնականաբար, մենք չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, և պետք է հատուկ նշեմ, որ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նկատի ունեմ, նախ և առաջ, նախագահ Մակրոնի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի հասցեական հայտարարությունները, որոնք ի ցույց դրեցին, թե որ երկիրն է սանձազերծել ագրեսիան Արցախի դեմ։ Ինչպես նաև մատնանշելու Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունն այս տարածաշրջանում, ինչը նաև վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը։
Բնականաբար, մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը։ Մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար։ Հուսով եմ, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի այս պատանդառության քաղաքականությունից, հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար:
Քննարկել ենք նաև մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Արտաքին գործերի նախարար Լը Դրիանին, որոնք նաև մեզ աջակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում»,- ասել է Այվազյանը:
«Նախ և առաջ ուզում եմ ընդգծել, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը տարածաշրջանի, բայց նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է: Մեր հուշակոթողները, իսկ դրանք ավելի քան հազար չորս հարյուրն են, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում, կարևոր վկայություն են հայ բնիկ ժողովրդի ներկայության, ինքնության, մշակույթի, արարման մասին:
Ցավոք, բոլորս գիտենք, որ այդ հուշակոթողները վտանգված են: Մենք ունեցել ենք նախկինում շատ ողբերգական նախադեպ Նախիջևանում, պատերազմի ժամանակ նույնպես միջազգային հանրությունը տեսավ, թե ոչնչացման, կեղծման և յուրացման ինչ փորձեր են արվել: Ֆրանսիան նույնպես շատ ակտիվ դեր է խաղացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այս հարցի հասցեագրման ուղղությամբ: Նոր պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան` Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմներ, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն»,- նշել է նա:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ շատ հետաքրքիր քննարկումներ են եղել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կայունության և խաղաղության մասին։
«Վստահ եմ, որ մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ապագայում: Ես կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք բավական ակտիվ երկխոսություն, այցեր և նաև լավ արդյունքներ»,- նշել է Արա Այվազյանը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...