Բնակիչները գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ ու նռնակներ են հանձնում ոստիկանության բաժիններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Բնակիչները գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ ու նռնակներ են հանձնում ոստիկանության բաժիններ

16:51 29.01.2021

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել առանց գործարանային համարի գնդացիր, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դարձյալ Մուշի ոստիկանների և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիի մեկ այլ բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տեսակի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Ախուրյանի և Ամասիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մարմաշեն գյուղի մի բնակիչ Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ։ 35-ամյա մի տղամարդ էլ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու 5,45 մմ տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռադիոկապի միջոցներ։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 15 փամփուշտ ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է Մեծ Այրում գյուղի մի բնակիչ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի և Դիլիջանի բաժիններում։

Մարզի բնակիչները կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տիպի հրացաններ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, տարբեր հրազենների ու տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի և Վաղարշապատի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ակնալիճում բնակվող մի տղամարդ Մեծամորի բաժին էր բերել հանգուցյալ եղբոր երկփողանի հրացանը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։

Փարաքարում բնակվող մի կին էլ Վաղարշապատի բաժին էր տարել հանգուցյալ ամուսնու ականանետի ականները, նռնակը, նռնակի պայթուցիչներն ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր խորդանոցում։ Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժնում կամավոր հանձնել են հրացան, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով՝ «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։

Ինքնաձիգի 97 փամփուշտ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող մի տղամարդ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 50-ամյա մի կին բաժին էր բերել հանգուցյալ եղբոր ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակները, նռնակի պայթուցիչն ու տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտը։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP