18:30 29.01.2021
Երևանում առկա 10 և ավելի հարկեր ունեցող բազմաբնակարան շենքերի հրդեհաշիջման քարտեր են կազմվել 2020-ին՝ բացառությամբ նորակառույցների, որոնք դեռ շահագործման չեն հանձնվել: Հրդեհաշիջման քարտերը թույլ են տալիս նախապես հաշվարկել հնարավոր հրդեհների առաջացման դեպքում մարդկային և նյութական արժեքների փրկման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները: Իսկ պայթյունավտանգ, դյուրավառ, ռադիոակտիվ և խիստ թունավոր նյութեր պարունակող ձեռնարկությունների հրդեհաշիջման քարտերում և օպերատիվ պլաններում իրականացվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Երևանի քաղաքապետարանում Երևանի փրկարարական վարչությունն ամփոփեց բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի 2020 թվականի գործունեությունը:
Երևանի քաղաքապետարանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 50 հատ հրշեջ հիդրանտի վերանորոգման և նորերի տեղադրման վերաբերյալ: Նախագծա-նախահաշվային փաստաթղթերը կազմված են: Նորոգման ենթակա ևս 55 հրշեջ հիդրանտի ցանկ է ներկայացվել: Երևանի քաղաքապետարանի և ԵՓՎ-ի միջև համագործակցությունը շարունակվում է բոլոր ուղղություններով:
2020 թվականի ընթացքում Երևանում առկա թաքստոցների ու պատսպարանների պահպանության վիճակի հերթական ուսումնասիրություններ են իրականացվել, կազմվել են ակտեր։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հորդորեց ակտիվ աշխատանքներ տանել պաշտպանական կառույցները պատշաճ վիճակի բերելու ուղղությամբ:
Նիստի ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարն «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրեց Երևանի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանին, «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ շնորհեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, նախարարը պատվոգրերով պարգևատրեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների ու փրկարարների: Երևանի փրկարարական վարչության պետն ու մի քանի փրկարարներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից պատվոգրերի արժանացան:
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...
22:40 03.08.2025
Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԱվելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...