Ճանշինները ճանապարհներին կատարում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ճանշինները ճանապարհներին կատարում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

14:53 30.01.2021

Այսօր գիշերվանից հանրապետության ամբողջ տարածքում ձյան տեղումներ են։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձմեռային սպասարկում իրականացնող կազմակերպությունները մի քանի հերթափոխով կատարում են իրենց վերապահված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

««Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շուրջօրյա ժամանակացույցով տեղերում հետևում են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տարվող աշխատանքներին:

«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն սպասարկում է Ախուրյանի տարածաշրջանը։ Ընկերության ներկայացուցիչ Խաչիկ Ղարիբյանը տեղեկացրեց, որ իրենց տարածքում տեղումները համեմատաբար թույլ են, ձյան հաստությունը 5-6 սմ է։ Ընկերության աշխատակիցները, գիշերը ժամը 5-ից սկսած, մաքրում են ճանապարհները։ Ներկա պահին այս տարածաշրջանի ավտոճանապարհներին խնդիրներ չկան՝ բաց են, մերկասառույց չկա։ Ինչպես հավաստիացնում է պարոն Դարբինյանը, ճանապարհը սև ու չոր է, և իրենք աշխատում են սպասարկման նշաձողը բարձր պահել եղանակային ցանկացած պայմաններում։ Այստեղ են գտնվում Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները, որոնց ոլորաններում երբեմն-երբեմն որոշակի խնդիրներ են առաջանում, սակայն պարոն Ղարիբյանի տեղեկացմամբ՝ այդ հատվածներում նույնպես ճանապարհները երթևեկելի են։

«Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն ձմեռային պահպանման աշխատանքներ է կատարում Սևանի հատվածում։ Ընկերության ներկայացուցիչ Նորիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ իրենց սպասարկման գոտում գտնվող ավտոճանապարհներին այսօր մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել, այս պահին էլ ձյան տեղումները շարունակվում են։ Ըստ պարոն Սիմոնյանի, բոլոր ճանապարհներն անցանելի են. «Գիշերը ժամը 2-ից տեղումները սկսվել են։ Մեր աշխատակիցներն այդ պահից գրեյդերներով մաքրում են ճանապարհները, աղուավազով մշակում։ Բաց պահելու համար գրեյդերներն աշխատում են անդադար, հակառակ դեպքում ճանապարհները կփակվեն»։

«Արարատ ճանշին» ընկերությունը սպասարկում է Արարատի մարզը՝ Երասխավանից մինչև Պարույր Սևակ գյուղ։ Ըստ ընկերության ներկայացուցիչ Սամվել Վարդանյանի՝ այդ հատվածում այս պահին ձյան առատ տեղումներ են։ Գիշերը ժամը 1.30-ից ճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ջերմաստիճանը շատ ցածր չէ, և ճանապարհներին մերկասառույց գոյություն չունի։ Միջպետական և հանրապետական ճանապարհներն այս տարածաշրջանում բաց են։ Մեր հարցադրմանը, թե եղանակային այս պայմաններում սպասարկումն իրականացնող ընկերությունների համար ինչ խոչընդոտ կա, պարոն Վարդանյանը պատասխանեց՝ վարորդների միմյանց չզիջելը, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում։

Հորդորում ենք վարորդներին եղանակային այս պայմաններում լինել առավել զգոն, վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP