«Թեստս բացասական է, բայց չեն թողնում թռչեմ»․ քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում խնդրի առաջ են կանգնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16 oC

«Թեստս բացասական է, բայց չեն թողնում թռչեմ»․ քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանում խնդրի առաջ են կանգնել

15:20 01.02.2021

Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021-ի հունվարի 26-ի N 140-P որոշման` 2021-ի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ տարածք։ ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։
Դեպի ՌԴ չվերթների վերսկսումը «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ուղեկցվել է որոշակի բարդություններով։ Մոսկվա մեկնող մի խումբ քաղաքացիներ բողոքել  են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողացել մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելիս։
«Տոմսը 15 օր առաջ էինք վերցրել, մեր մոտ էլ՝ Մարտունիում, չէին ասել, որ հանձնած այդ թեստի արդյունքներն այստեղ չեն անցնում։ Չգիտենք տոմսը անվավեր կլինի՞, թե` ոչ, բայց չեն թողնում, որ թռչեմ»,- նշեցին ուղևորներից երկուսը։
Բանն այն է,  որ որոշ ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի թեստը հանձնել են այնպիսի լաբորատորիաներում, որոնք ներառված չեն «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածում, և այդ լաբորատորիաների թեստերի արդյունքները բջջային հեռախոսի հավելվածը չի ճանաչում:
«Իմ կարծիքով, ցանկը կարելի է ավելի ընդլայնել, որովհետև մարդիկ կան՝ տեղյակ չեն, որ կոնկրետ տեղ պետք է հանձնեն․ գալիս են, ուրիշ տեղ հանձնած, որը QR կոդ չի տրամադրում, ու դրա համար դժգոհություն են առաջացնում»,- նկատեց «Զվարթնոց» օդանավակայանի հաշվառող աշխատակիցը։
Նշենք, որ առայժմ  «Ճամփորդի՛ր առանց COVID-19» հավելվածի պահանջներով թեստեր քաղաքացիները կարող են հանձնել Երևանում, այդ թվում՝ օդանավակայանում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում՝ թռիչքից 72 ժամ առաջ։ Համապատասխան թեստի արդյունքները հեռախոսի հավելվածում են հայտնվում 24 ժամվա ընթացքում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP