Գյումրիի տնակային մանկապարտեզների շենքային խնդիրները վերջնական լուծված չեն․ մեկ մանկապարտեզ կշարունակի մնալ տնակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի տնակային մանկապարտեզների շենքային խնդիրները վերջնական լուծված չեն․ մեկ մանկապարտեզ կշարունակի մնալ տնակներում

18:15 01.02.2021

Գյումրին ինչպես բնակելի  տնակներից, այնպես էլ տնակային մանկապարտեզներից դեռ վերջնական չի ձերբազատվել։ Մեկ տարի առաջ քաղաքում տնակային մանկապարտեզների թիվը 3-ն էր, այսօր մնացել է մեկը։ «Զանգակ» մանկապարտեզն անցած տարվա հուլիսի ուժեղ ջրհեղեղից փլվեց, ինչն էլ արագացրեց նորը կառուցելու ծրագիրը, իսկ մյուսի՝ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի համար կառուցման ծրագիրն ավելի վաղ էր հաստատվել։ Այժմ միակ տնակայինը՝ խիտ բնակեցված Արցախ թաղամասում (նախկին անունը՝ թուրքի մայլա ) մնում է «Ծիածան» մանկապարտեզը։

 

Այստեղ 30 տարում ոչինչ չի փոխվել, ընդամենը մասնակի, կոսմետիկ նորոգումներով մանկապարտեզ են պահում։ Կատարված մեծ փոփոխությունը այս տարիների ընթացքում վառելահեղուկի վառարանից անցումն է եղել գազաֆիկացված ջեռուցման։

Ամիսներ առաջ թվում էր՝ քարաշեն կառույցով ապահովելու խնդիրը մոտ է լուծման։ Որոշվել էր «Ծիածան»-ին հատկացնել  նախկին թիվ 10 մանկապարտեզի շենքը, որը 30 տարուց ավելի է բնակեցված է։ Նախկին մանկապարտեզի երկհարկանի շենքը չորս կողմից պարսպապատված է, մուտքը՝ արգելված, պատկանում է մեկ ընտանիքի, իսկ շենքի առաջին հարկում  սպասարկման օբյեկտներ են: Նախկին մանկապարտեզի շենքն անհատի կողմից սեփականաշնորհվա՞ծ է, թե՞ ոչ, հարցը քաղաքապետարանի իրավաբանական բաժինը դեռ ուսումնասիրում է:

Տնակային մանկարապարտեզի տեղում նորը կառուցելու առաջարկը մերժվել է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետների  ուսումնասիրությունների հիման վրա կազմված եզրակացությամբ՝ տարածքն անհամապատասխան է տիպային շենք կառուցելու համար։

Մյուս 2 տնակային մանկապարտեզների համար թույլատրվեց տնակների տեղում նորերը կառուցել։ «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի շինարարական  աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված է: Տարածքային զարգացման հիմնադրամի 200 մլն և համայնքի 20 մլն դրամ համաֆինանսավորմամբ շենքի կառուցումը կավարտվի ամռան կեսին։

«Զանգակ» մանկապարտեզի, որը ջրհեղեղի հետևանքով փլվել էր, աշխատանքները նույնիսկ նախապատրաստական փուլին չեն հասել:

Այժմ երկու մանկապարտեզների  աշխատակազմը պարապուրդում է։ Դայակները, դաստիարակները, բուժքույրերը  հարկադիր պարապուրդի դիմաց չեն վճարվում, աշխատավարձ ստանում են միայն  տնօրեններն ու հաշվապահները։ Նրանք աշխատանքի  մեջ են գրեթե ամեն օր՝ շինարարության գործընթացում  փաստաթղթային ու այլ գործառույթներով են զբաղված:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX  և Opticom ցանցային օպերատորների կապուղիներով։ Ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP