Հանձնվել են TKT միջազգային թեստի վկայականներ. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հանձնվել են TKT միջազգային թեստի վկայականներ. ԿԳՄՍՆ

17:59 01.02.2021

Բրիտանական խորհուրդն անգլերենի 18 մասնագետի հանձնել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի վկայականներ քննությունը հաջողությամբ հանձնելու կապակցությամբ։ TKT թեստը դասավանդման միջազգային որակավորում շնորհող մասնագիտական քննություն է։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել բոլոր ուսուցիչներին և հիշեցրել, որ օրեր առաջ նշվել է Կրթության միջազգային օրը.

«Այդ տոնի ամենակարևոր թեմաներից մեկը սովորող հերոսն էր: Կարծում եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր բոլոր ուսուցիչները հերոս են եղել. նրանք բախվել են բավականին մեծ մարտահրավերների՝ Covid-ը, իսկ հետո նաև Արցախյան պատերազմը: Այս ընթացքում մեր ուսուցիչները կրթել են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի բազմաթիվ երեխաների, և ես շատ բարձր եմ գնահատում նրանց ջանքերը»:


Փաստելով, որ Բրիտանական խորհուրդը ԿԳՄՍ հիմնական գործընկերներից մեկն է, և վերոնշյալ նախագիծը շատ կարևոր է, նախարարի տեղակալը շեշտել է, որ խոսքը ոչ միայն անգլերեն դասավանդելու, այլև համայնքներում փոփոխություններ բերելու, ուսուցիչների միջև կապ հաստատելու, մեթոդաբանության, դասավանդման մեթոդների մասին է.

«Այս ամենը շատ կարևոր է, հետևաբար՝ մենք Բրիտանական խորհրդի հետ մտածում ենք այս տարի ուսուցիչների մասնագիտական զարգացման շրջանակն ընդլայնելու մասին: Ուրախ եմ, որ ունենք այս հաջողված փորձը և հետագայում ևս պետք է ջանք չխնայենք՝ ավելի լավ ուսումնական միջավայր և մեր ուսուցիչների համար ավելի լավ կրթական ծրագրեր ունենալու համար»:


Միջոցառման մասնակիցների թվում էին ուսուցիչների աշխատանքային խմբերի 12 համակարգող և 6 թրեյներ։ Այս խմբերը հիմնվել են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող «Անգլերենի ակումբներ» ծրագրի շրջանակում և ծառայում են որպես փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ՝ հնարավորություն ընձեռելով առանձին բնակավայրի ուսուցիչների քննարկել նոր գաղափարներ, միասին օգտագործել իրենց դասավանդման փորձը և վերլուծել տեղական կարիքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP