Եկեղեցու և ծննդատան հանցավոր ռմբակոծություն, արգելված զենքի կիրառում. իսպանացի լրագրողը պատռում է ադրբեջանական կեղծիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Եկեղեցու և ծննդատան հանցավոր ռմբակոծություն, արգելված զենքի կիրառում. իսպանացի լրագրողը պատռում է ադրբեջանական կեղծիքը

21:30 01.02.2021

Վերջին պատերազմի ժամանակ Արցախում գործունեություն ծավալած իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն անդրադարձել է ադրբեջանական մեդիա տիրույթում իր բացահայտումների առաջացրած իրարանցմանը: Lenta.ru-ին տված հարցազրույցից ադրբեջանական մեդիայի մեջբերումներին, կողմնակալ մեկնաբանություններին հատ առ հատ իսպանացի լրագրողն արձագանքել է: Պաբլո Գոնսալեսը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հանգամանորեն ներկայացնում է պատերազմի օրերին իր արձանագրածն ու տպավորությունները:

«Ամենաշատ մեջբերվող հատվածը Մարտակերտն է և ռմբակոծության ճշգրտությունը: Մարտակերտում բազմաթիվ քաղաքացիական կառույցներ են վնասվել, դրանք չեն եղել մարտական ստրատեգիական օբյեկտներ: Су-25-ի ռմբակոծությունները, որոնց մասին ասում էին, այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Մարտունիում իրավիճակն ավելի վատ էր, այնտեղ մոտ 1050 շենքերից վնասվել է 850, որից 350-ն ունեն լուրջ վնասներ, 56-ը չեն կարող վերականգնվել, և 48 մարդ զոհվել է: Ստեփանակերտում ևս ադրբեջանցիները հարվածել են քաղաքացիական օբյեկտների։ Ծննդատան հարվածը դրա վառ վկայությունն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Պաբլո Գոնսալեսը:

Իսպանացի լրագրողի խոսքով, իրեն չի հաջողվել խոսել այլ դեպքերի մասին, սակայն նախընտրում է անդրադառնալ Շուշիի եկեղեցու հանցագործ ռմբակոծությունը, երբ տեղի ունեցավ երկու հարված մեկ օրում, մի քանի ժամվա տարբերությամբ:

«Ես եղել եմ այնտեղ այդ երկու հարվածների արանքում: Առանձնացնեմ արգելված զենքի կիրառումը, այն, ինչ մեջբերում եմ տեքստում, բայց դա չի մատնանշում ադրբեջանական մամուլը: Կամ Հադրութում տարեց կնոջ հետ կատարված դեպքը, երբ նա սպանվեց անօդաչուի հարվածից: Կինն իր այգում էր, և ակնհայտորեն չի եղել օրինական թիրախ՝ դա ևս մեկ հանցագործություն է, որը պետք է հետաքննել: Մեկ այլ օրինակ, Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծումը, կառույցը գտնվում էր զինվորական հատվածներից հեռու: Սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ղարաբաղյան հակամարտության ընթացքում տեղի ունեցած նման դեպքերը տասնյակ են»,-նշել է նա:

Մնացած առումներով, Պաբլո Գոնսալեսն առաջարկում է մարդկանց նայել կոնֆլիկտի ընթացքում կատարած իր աշխատանքը, լուսանկարները, տեսանյութերը, որպեսզի կարողանան ավելի լավ դատողություններ անել իր գործունեության մասին և չսկսել հարցազրույցից, որում հնարավոր չէր ընդգրկել ամբողջը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP