ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԵԽ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողները կոչ են անում ադրբեջանական կողմին վերադարձնել հայ ռազմագերիներին

21:36 02.02.2021

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի մշտական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող, պատգամավոր Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարվա պատերազմն ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ, բացի ողբալի, բայց մեկուսացված միջադեպերից, հրադադարը պահպանվել է: Սակայն անհրաժեշտ է ավելին՝ շատ անհրաժեշտ հաշտեցման հասնելու համար:

Լեռնային  Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման և տարածաշրջանի շուրջ ապագա իրավական կարգավիճակի հստակեցումը մնում է նույնքան անհրաժեշտ, որքան երբևէ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում հստակ վերահաստատել և պատրաստակամություն հայտնել՝ կրկին ներգրավվելու Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացին՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա, արտացոլելով Հելսինկիի եզրափակիչ ակտի՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:

Նոր ազդակի ժամանակաշրջանում, որոնք բերել է ԱՄՆ նոր վարչակազմը, մենք վճռականորեն կրկնում ենք Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության շարունակական աջակցությունն այս գործընթացին և սկզբունքներին:

Հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական իրականացումը անհրաժեշտ առաջին քայլն է և ցավալի է, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Մենք ողջունում ենք մարտական գործողությունների ավարտից հետո գերեվարված մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմում ենք Ադրբեջանին ՝ մնացած գերիներին ազատելու համար, որպեսզի վստահությունը վերակառուցվի: Մենք նաև կողմերին ենք հորդորում վերը նշված նպատակների համար ապահովել միջազգային կազմակերպությունների լիովին անկաշկանդ մուտքը՝ մարդասիրական օգնությունն ու մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու համար: Այս խնդիրներն ընդգծում են բազմակողմ նոր ջանքերի անհրաժեշտությունը` հակամարտության կայուն լուծում գտնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP