Հանրակրթության բովանդակության ձևավորման հիմքում կներդրվի կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

Հանրակրթության բովանդակության ձևավորման հիմքում կներդրվի կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը

16:22 04.02.2021

Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2010 թ. ապրիլի 8-ի համապատասխան որոշման մեջ, որով հաստատված է ՀՀ-ում հանրակրթության բովանդակությունը կարգավորող Հանրակրթության պետական չափորոշիչը: Առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել առկա խնդիրներին և ստեղծել համապատասխան հիմքեր ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար: Մասնավորապես, Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ)։ Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա:

Նախատեսվում է Հանրակրթության պետական չափորոշիչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝ «Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»: Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

Ինչպես նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը՝ առաջարկվում է սահմանել 7 բնագավառ: Բնագավառներին հատկացված ժամաքանակները կներկայացվեն տոկոսային հարաբերակցությամբ, ինչը հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։

Որոշմամբ առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Դա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Ըստ փոխնախարարի՝ միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Սա հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով և անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ և արագությամբ։

 «Սա հատկապես կարևոր է ամբողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում: Ավագ դպրոցում նվազագույն ժամաքանակները սահմանված են այնպես, որ ուսումնական պլանը ձևավորելիս ուսումնական հաստատությունը հնարավորություն ունենա ավելի շատ ժամեր տրամադրել պետական պարտադիր առարկաներին, աշակերտների ընտրած առարկաներին միևնույն ժամանակ ժամեր հատկացնել չափորոշչով սահմանված բոլոր բնագավառներին»,– ասել է Ժաննա Անդրեասյանը:

Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով երկու շաբաթով կրճատվել է նաև տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը 3-4-րդ դասարաններում, ինչը հնարավորություն կտա ունենալ գարնանային և աշնանային արձակուրդների ընդլայնված տևողություն այս դասարանների սովորողների համար։ Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել 3 բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական: Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների և կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։

Փոխնախարարը կարևոր փոփոխություններից է համարել յոթերորդ դասարանից սկսած նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։ Որոշմամբ առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Արձագանքելով վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել այն ծավալուն աշխատանքի համար, որն արվել է շատ բարդ պայմաններում և մթնոլորտում:

«Ուզում եմ արձանագրել, որ միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել մեր բոլոր հարցերը, պրոբլեմները, բայց չկա որևէ հարց մեր օրակարգի, չկա որևէ մի պրոբլեմ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի: Եվ հետևաբար կրթական չափորոշիչի այս ընդունումը ես համարում եմ մեր ամենակարևորագույն ռեֆորմներից մեկը: Շատ կարևոր եմ համարում նաև, որ ունեցել ենք կամք՝ այս պայմաններում այս ռեֆորմը հասցնել մինչև այս կետը և շատ կարևոր եմ համարում, որ շարունակենք այդ ռեֆորմի իրագործումը: Պարզ է, որ լինելու են բազմաթիվ քննադատություններ՝ ընդհուպ, թե ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել. բա չիմանանք՝ մեր երեխան 5 է ստացել, 4, 3, թե որևէ այլ բան: Բայց, այո՛, սա համապարփակ ծրագիր է և համապարփակ ծրագիրը պետք է իրականացնել, ընդորում՝ նաև ահռելի մեծ շեշտ դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա»– ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է նաև, որ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխությունների ենթարկվել:

«Կարծում եմ՝ հայեցակարգային հիմնական խնդիրը, որ մենք դնում ենք այն է, թե աշակերտը, երեխան դպրոցում ժամանակն ինչի վրա է օգտագործում: Ժամանակը, որ նա դպրոցում անցկացնում է՝ կոնկրետ ինչ գիտելիք և ինչ հմտություն զարգացնելու վրա է օգտագործվում, որովհետև դա որևէ կերպ արտահայտվում է և արտահայտվելու է 15-20 տարի հետո մեր իրականության մեջ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է կամք ցուցաբերել և սկզբունքային այս բարեփոխումները հետևողական, վճռական, համարձակ տանել մինչև վերջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP