Գյումրիի ներքաղաքային տրանսպորտի երթուղային նոր ցանցի ձևավորումը դարձյալ ուշանում է․երթուղիները սպասարկում են հին մեքենաներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի ներքաղաքային տրանսպորտի երթուղային նոր ցանցի ձևավորումը դարձյալ ուշանում է․երթուղիները սպասարկում են հին մեքենաներով

17:15 06.02.2021

Գյումրին 15-ից ավելի թաղամասերով սպասարկման 9 երթուղի ունի, 3-ից  «Քոնֆորտ Լայն» ընկերությունը 8 ամիս առաջ  հրաժարվել է, ստիպված մեկ այլ՝ «Նյու Սիթի Տրանսն» է սպասարկում և ժամանակավոր: Երթուղիների համար հերթական մրցույթ է հայտարարված ու էլի հայտեր ներկայացնողներ չկան։

1-ին  և 40 համարների ավտոբուսային պարկը չինական արտադրության ավտոբուսներով թարմացվեց 2013 թվականին։Կարճ ժամանակ շահագործելուց հետո պարզեցին, որ  դրանք մեր քաղաքի փողոցներին հարմար չեն, հիմա բոլորն անսարք վիճակում կայանված են:

Երթուղային ցանցում եղած խնդիրները քիչ են, օրենքն էլ իր հերթին արգելում է սպասարկող ընկերություններին 10-ը տարուց ավելի մեքենա շահագործել : Իսկ Գյումրիի ուղևորատար  տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետը ոչ թե 10-ը, այլ 15 տարին էլ է գերազանցում։

2018 -ին, երբ Գյումրիում  մեկնարկեցին փողոցաշինական լայնածավալ աշխատանքները քաղաքապետարանը հայտարարեց ասֆալատումից հետո նոր երթուղիների շահագործման նախապատրաստումների մասին։ Անցած տարի ուսումնասիրություններ են կատարել, մոնիթորինգ են անցկացրել, որը սակայն անավարտ է մնացել։ Հին երթուղային ցանցով, հին տրանսպորտային միջոցներով ներքաղաքային ուղևորափոխադրումները մնացել է մեկ սպասարկող ընկերության հույսին։

«Վերջնական ընթացք կունենանք մարտ կամ ապրիլ ամիսներին, երբ կազմակերպությունը լրիվ կավարտի մոնիթորինգը, հաշվարկները։ Վերջնարդյունքում ունենալու ենք 8 կամ 9 երթուղի Գյումրիի համար, դա կլինի մեր նոր երթուղային ցանցը։ Դրանից հետո միայն կհայտարարվի դարձյալ մրցույթ, որպեսզի ընտրվի սպասարկող ընկերությունը, ու թե քանի մեքենաներով է սպասարկելու»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։

Նոր երթուղիների համար նոր մեքենաներ են ձեռք բերելու և  հույսը սուբվենցիոն ծրագիրն է։ Անցած տարի  ամռանը 3 նոր միկրոավտոբուս են գնել, էլի են գնելու։ Այս ընթացքում նաև հասցրեցին  օդային տրանսպորտ ունենալու նախագիծ ներկայացնել  գյումրեցիներին, որի շուրջ հավանական ու անհավանական գաղափարներ են պտտվում։ «Սքայ Գյումրի»ի ներկայացրած օդային տրանսպորտի նախագծին  բաժնի պետն  առաջին օրվանից «հեքիաթային» բնորոշումն է տվել:

Օդային տրանսպորտը 500 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, որպեսզի  քաղաքի մի ծայրը մյուսին կապող երթուղի ունենա։ Իսկ իրականացման ժամկետը երեք տարի է, ճիշտ այնքան, որքան ժամանակ  վերգետնյա տրանսպորտի համար նոր ցանցի նախագծման աշխատանքների համար է ծախսվել։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX , ARPINET, Opticom ցանցային օպերատորների կապուղիներո, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP