19:50 11.02.2021
Գյումրիի ավտոկայանի ներմարզային երթուղիների կայանատեղիներում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները գնալով պակասում են։ Ուղևորահոսքի նվազելու պատճառով երթուղին սպասարկող ընկերությունները մեքենաները գծից հանում են, քիչ երթուղով էլ շահույթ չեն ստանում: Գյումրիից Հայկավան երթուղին նախկինում 2 միկրոավտոբուս է սպասարկել՝ ժամը մեկ գրաֆիկով։ Հիմա մեկն է մնացել՝ գյուղ մեկնումն ու վերադարձը երկու ժամը մեկ է:
Քիչ ուղևորներով գրեթե բոլոր երթուղիներն են աշխատում, երբեմն առանց ուղևորի են գյուղեր հասնում ու հետ գալիս: Ներմարզային որոշ երթուղիների սպասարկումից ընկերությունները հրաժարվում են։
« 5 երթուղի էս պահին չենք սպասարկում, սպասարկել ենք Իլին, Գառնառիճ, Ցողամարգը, Աշոցքի ձորի գյուղերը, Ամասիայից էլի գյուղեր, դրանք հիմա չենք սպասարկում, մի քանի ամիս առաջ էլ հրաժարվել ենք Գյումրի-Հովունի երթուղուց։ Քիչ է, ուղևորահոսք չկա, հետո էլ երթուղիներում տաքսիներն են շատացել: Նույնը նաև Գյումրի-Երևան երթուղին է, քիչ ուղևորներով գիծը պահում ենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավտոկայանի երթակարգավար Շիրակ Հովհաննիսյանը:
Ներմարզային երթուղու մրցույթ անցկացվել է մեկ տարի առաջ, դրանից հետո Շիրակի մարզպետարանը մրցույթներ չի հայտարարում, բայց ոչ թե դրա անհրաժեշտությունը չի եղել, այլ մրցույթների կազմակերպումը այլևս մարզպետարանների գործառույթը չէ: Ներմարզային երթուղիների սպասարկման մրցույթներ հայտարարելու և անցկացնելու լիազորությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է։
«2020-ի դեկտեմբերից փոխվել է մրցույթի անցկացման կարգը, նախկինում մարզպետարաններն էին հայտարարում մրցույթները, հիմա այլևս այդպես չէ, նախարարությունն է այդ գործառույթն իրականացնելու: Մեզ մնացել է միայն այն, որ եթե երթուղիների սպասարկման ժամկետները լրանում են, մենք երկարացնում ենք մինչև նոր մրցույթի հայտարարումը: Նոր կարգով դեռ հանձնաժողովներ չեն ձևավորվել, մարզպետարանից մեկ ներկայացուցիչ պիտի լինի»,- նշել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Մեկ այլ նոր որոշում էլ կա, որը վերաբերում է խոշորացված համայնքներին, վերջիններիս ղեկավարներին լիազորություն է տրված իրենց համայնքների գյուղերի համար երթուղային ցանց ձևավորել: Ինչպես, ինչ կարգով ՝ հստակեցնելու է նախարարությունը և համապատասխան ծանուցումներ է ուղարկելու խոշորացված համայնքների ղեկավարներին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...