18:27 11.02.2021
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Սիսիանի ոստիկանների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Սիսիանում բնակվող 63-ամյա մի տղամարդ փետրվարի 11-ին կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որը, ըստ նրա, գտել էր տարիներ առաջ ու պահել խորդանոցում։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նույնպես «Կալաշնիկովի» ինքնաձիգ է կամավոր հանձնվել։ Այն բաժին բերած տղամարդը հանձնել է նաև ինքնաձիգի պահունակներ ու մի քանի տասնյակ փամփուշտ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Փետրվարի 9-ին մի տղամարդ զանգել էր բաժին ու հայտնել, որ Այնթապ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում Մասիսի ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժին զանգած անձն էլ հայտնել էր, որ Մարքսի փողոցի սկզբնամասում զենք-զինամթերք է թողել։ Այդ վայրում Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 180-ից ավելի փամփուշտ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ Կոտայքի բաժնի ոստիկաններին է ներկայացրել Ակունք գյուղի մի երիտասարդ բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու և Ճամբարակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ներքին Գետաշեն գյուղում բնակվող մի տղամարդ Մարտունու բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, որոնք, ըստ նրա, բերել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ Արցախից։ Թթուջուր գյուղում բնակվող երկու տղամարդ էլ ոստիկանության Ճամբարակի բաժնում կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է Երվանդաշատ գյուղի մի բնակիչ։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...