14:23 12.02.2021
ՀՀ կառավարության՝ փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից:
Ինչպես փոխանցում է ԿԳՄՍ նախարարությունը, համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք.
Նոր կարգավորմամբ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է կատարել.
Առնվազն երեք ամիսը մեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներն իր համակարգի մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի տվյալների հետ, ներկայացնում է 6-18 տարեկան այն երեխաների ցուցակը, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաև էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի կլինի շահագրգիռ պատասխանատու կառույցներին, որոնք ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու հասանելիություն կունենան:
Կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները հասանելի են լինելու նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, ինչպես նաև ոստիկանությանը, տարածքային կառավարման մարմիններին, ուսումնական հաստատություններին (իրենց սովորողների մասով):
Սահմանվում են նշված կառույցների հետ իրավահարաբերությունները, ինչպես նաև հնարավոր դեպքերը` երեխաների կրթությունից դուրս մնալու, նրան կրթության համակարգում ներառելու վերաբերյալ: Հստակեցված է նաև ծնողի դիմումի հետևանքով ուսումը կիսատ թողնելու հանգամանք: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է համապատասխան ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն: Դիմումում նշված հաստատությունում չհաշվառվելու դեպքում ընդունող հաստատությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում բացում է նոր հայտ` սոցիալական դեպք վարելու և երեխայի հաստատություն հաճախելն ապահովելու համար:
Նշենք, որ «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...