Վատնման եղանակով հափշտակվել է 25 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

Վատնման եղանակով հափշտակվել է 25 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը

15:45 12.02.2021

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։

Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի որոշման համաձայն՝ բարձրադիր գոտիներում մինչև 2020 թվականի հունիսի 5-ը նախատեսվել է գետերի առափնյա հատվածներում իրականացնել ծառատնկման աշխատանքներ, որի հիման վրա շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» կազմակերպության միջև 2020 թվականի մայիսի 20-ին կնքվել է պայմանագիր և «Հայանտառ» կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 105 միլիոն 940 հազար դրամից ավելի գումար։

Այնուհետև «Հայանտառի» «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենն ու այլ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով և խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, նույն օրը կազմակերպել են իրենց փաստացի պատկանող ընկերությունների հետ ընդհանուր 435 հազար ուռենու շիվերի մթերման և տնկման ծառայությունների մատուցման ձևական պայմանագրերի կնքման գործընթացներ։

Դրանից հետո, վերոհիշյալ պաշտոնատար անձինք, «Հայանտառ» կազմակերպության կողմից իրենց կազմակերպություններին փոխանցված ընդհանուր 25 միլիոն 572 հազար դրամը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, չեն կատարել նշված պայմանագրերով նախատեսված աշխատանքները, սակայն կազմել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել ուռենու շիվերի մթերման ու տնկման, ինչպես և բանվորներին հետադարձով իրենց բնակավայրից անտառ տեղափոխելու վերաբերյալ։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով վատնման եղանակով հափշտակել են այդ աշխատանքների համար փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 25 միլիոն 572 հազար դրամը։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

12:40 16.06.2025

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

Հունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

12:23 16.06.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...

Պլանային ջրանջատում Գյումրիում

11:41 16.06.2025

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

BACK_TO_TOP