Հերթական փլուզումը Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի վթարային շենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Հերթական փլուզումը Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի վթարային շենքում

19:45 12.02.2021

Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի 237 բնակելի շենքի տանիքում 2 օր առաջ տեղի ունեցած փլուզումը շարունակություն է գտել արդեն բնակարաններում: Տանիքը քայքայված է, ձնհալի ջրերը հոսում են 3-րդ աստիճանի վթարայնության շենքի բոլոր բնակարաններ։ Միրաքյանների բնակարանում կեսգիշերին  առաստաղը փլուզվել է։ Սա առաջին դեպքը չէ, երկու ամիս առաջ ննջասենյակի առաստաղն է փլվել, իսկ երեկ հյուրասենյակինը ։

Փոքր տանը  ոչ մի անկյուն ապահով չէ: Մեկ սենյականոց բնակարանում տիկին Անահիտը որդու, դստեր ու 4 անչափահաս թոռների հետ է ապրում: Ննջասենյակի փլուզումից հետո մայրն ու երեխաները ժամանակավոր բնակության այլ տեղ են գտել։ Կիսաբաց տանիքի պատճառով շենքում մյուս բնակարաններ են հասել փլուզումները։

Վիճակը մի փոքր բարվոք  է շենքի ձախակողմյան հատվածի բնակարաններում, այստեղ դեռ փլուզումներ չկան, բնակիչները իրենց միջոցներով փակել են տանիքի վնասված հատվածները։ 15 բնակարանից 7-ն է բնակեցված, 5-ը՝  ոչ սեփականության իրավունքով։ Բնակություն են հաստատել տարբեր պատճառներով ու տարբեր ժամանակներում՝ նրանց տրվել է բնակության թույլտվություն՝ ընդամենը միասնական օրդերով։

2003 թվականի սեյսմիկ եզրակացությունը կա՝  շենքը 3-րդ աստիճանի վթարայնության է։ Բայց նույն եզրակացությամբ 3-րդ աստիճանի վթարայնության շենքը նշվում է, որ խիստ վտանգավոր է բնակության համար, անհրաժեշտ է էվակուացնել որոշ բնակարանների բնակիչների և անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասազերծել ու  որոշել շենքի ամրացման հարցը: Այնուամենայնիվ բնակարանների սեփականաշնորհում թույլատրվել է։

«2002-2004 թվականներին 140 շենք էր որոշվել ամրացնել՝ Լինսի հիմնադրամի միջոցներով, մոտ 67-ը ամրացվել են, մնացածում՝ ոչինչ չի արվել, գումար չլինելու, կամ ինչ-ինչ պատճառներով, այսինքն՝ այդ շենքը նորից ամրացման կարիք ունի մնում է այդ ցանկում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը։

Շենքը մնում է ամրացվողների ցանկում, ինչպես Գյումրիի շատ վթարայիններ։ Քաղաքապետարանի պատասխանատուն էլ Կազաչի պոստի 237 շենքի բնակիչների համար հուսադրող պատասխան չուներ, այսինքն՝ տանիքը վերանորոգելու աշխատանքներ առայժմ չեն նախատեսում։ Շենքը նաև սպասարկող համատիրություն չունի։ Ստացվում է՝ բնակիչներն  իրենց միջոցներով են նորից շարունակելու տանիքը  մաս-մաս  ծածկելու, բայց դրանից բնակարաններում փլուզման վտանգը չի նվազի։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP