19:28 12.02.2021
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար:
Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք տարիների ընթացքում` որպես Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 40 միլիոն եվրո արժողությամբ նախաձեռնության մի մաս, որի նպատակն է աջակցել ԱՀԿ-ի՝ եվրոպական տարածաշրջանի վեց երկրներին COVID-19-ի դեմ պատվաստումների նախապատրաստման, իրականացման և մոնիտորինգի անցկացման գործում:
«Պատվաստանյութերը մեզ մոտեցնում են համավարակի ավարտին: Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հաղթի համավարակը, եթե պատվաստումների ծածկույթը կենտրոնացված լինի աշխարհի միայն որոշակի հատվածներում: Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին նաև պատվաստումների իրականացման գործընթացում, որպեսզի շուտով կարողանանք հանդիպել միմյանց` առանց վախենալու մեր և մեր մտերիմների կյանքի համար: Միասին մենք ավելի արագ կհաղթահարենք այս համավարակը»,- ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:
«COVID-19-ը սահման չի ճանաչում, այն համախմբում և միասնական լուծումներ է պահանջում: Հատկանշական է, որ համերաշխության սկզբունքից ելնելով` համախմբվեցինք ու այսօր էլ փորձում ենք միասնական ուժերով պայքարել այս արհավիրքի դեմ: Եվրոպական միության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանի առողջապահության նախարարության միասնական ծրագրերի շարունակականությունն այս ամենի ապացույցն է: Համավարակի օրերին մեր երկիրը ևս մեկ մարտահրավերի առաջ կանգնեց: Պատուհասած պատերազմը ոչ միայն պետության, այլև առողջապահական համակարգի համար էր լուրջ փորձություն: Չնայած ԱՀԿ-ի` պատերազմի դադարեցման կոչերին, Հայաստանը ստիպված եղավ անցնել 44-օրյա դժոխքի միջով: Այդուհանդերձ, համավարակի ուժգնացման և պատերազմի ընթացքում Հայաստանը զգաց առկա ամուր գործակցության արդյունքը: Մեր գործընկերներն այսօր էլ պատրաստակամ են ու մեր կողքին են պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում: Հույս ունենք, որ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը կօգնի գործընկեր երկրներին դյուրացնելու համավարակի առաջացրած բոլոր խոչընդոտները»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ԱՀԿ ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն նշում է.
«Պատվաստանյութերը հույս և պաշտպանություն են տալիս նրանց, ովքեր պայքարում են այս համավարակի առաջնագծում, և նրանց, ովքեր գտնվում են առավելագույն ռիսկային խմբում և ապրում են՝ վախենալով վարակի կործանարար ազդեցությունից: Այս առատաձեռն աջակցության շնորհիվ ԱՀԿ-ն կարող է ամրապնդել իր համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ապահովելու, որ պատվաստանյութերը հնարավորինս արագ և արդյունավետորեն հասնեն նրանց, ովքեր ամենաշատը դրանց կարիքն ունեն»:
Ծրագրի ֆինանսական միջոցները կուղղվեն առաջին փուլի նախապատրաստական և պատվաստանյութերի բաշխման աշխատանքների կատարմանը` շեշտը դնելով ռազմավարական ծրագրային ոլորտներում առկա հրատապ կարիքների վրա, ինչպիսիք են՝ պլանավորումը, անհրաժեշտ սարքավորումները/պարագաները, բուժաշխատողների վերապատրաստումը և տեղեկատվական արշավները:
Ծրագիրը շարունակում է ԵՄ-ի և ԱՀԿ-ի կողմից տրամադրվող ընթացիկ աջակցությունը՝ ուղղված COVID-19-ի համավարակին, ներառյալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, 35 միլիոն եվրո արժողությամբ «Համերաշխություն հանուն առողջության» համատեղ նախաձեռնությունը, որի նպատակն է աջակցել գործընկեր երկրներին վիրուսի դեմ պայքարում և ավելի արդյունավետորեն լուծել առավել խոցելի մարդկանց կարիքները:
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...
13:20 29.06.2025
Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...
13:10 29.06.2025
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա ԿալասինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...