20:40 12.02.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին է հասել : Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա այցելել է Գյումրիի բուժհաստատություններ: Նախարարի այցը ճանաչողական էր: Լրագրողների հետ զրոյցում Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների և համավարակի հնարավոր երրորդ փուլի մասին:
«Ուրախ ենք, որ հաջողվեց վարակը կառավարելի շրջանակ բերել: Այս պահին որևէ խնդիր չունենք բժշկական օգնություն տրամադրելու ճիշտ ժամանակին, բայց ասել, որ կորոնային հրաժեշտ ենք տվել , դեռ վաղ է, և ընդհանրապես, կանխատեսումներ անել բարդ է:Վարակի ալիքային բնույթը տեսանելի է և կարևոր է, որ հակահամաճարակային կանոններին հետևելը դեռ պարտադիր է: Պետք է զգույշ լինել, զգոն լինել, զգոնությունը պահել: Պատվաստումների հետ կապված ասեմ՝ մի քանի հարթակներով բանակցություններ ենք վարում: Արդեն իսկ վերջնական փուլին ենք հասել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռք բերման հարցում: Փոքր խմբաքանակ՝ որպես նվեր, արդեն բերվել է: Ավելի մեծ խմբաքանակին սպասում ենք մոտ ժամանակներում: Պատվաստվողներ եղել են Հայաստանում:Կողմնակի որևէ ազդեցություն չի գրանցվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարի խոսքով՝ պատվաստումների առաջին փուլում կընդգրկվեն ռիսկի խմբերը և խնամքի կենտրոններում ապրող տարեցները: Ըստ նրա պատվաստումները կլինեն կամավոր:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում է , որ «Գյումրի» բժշկական կենտրոնում ստեղծվել է թթվածնային կայան: Կառավարության 100մլն դրամ ֆինանսավորմամբ թթվածնային կայան է տեղադրվել: Սրանով լուծվել է Շիրակի մարզի բուժհաստատություններին անհրաժեշտ թթվածնի քանակով ապահովման հարցը: Կայանը կարող է սպասարկել նաև հարևան մարզերին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...
13:20 29.06.2025
Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...