11:25 24.01.2018
Երևանի ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր կրկին սկսվել է հետաձգումով։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել մեկ ժամ ընդմիջում տալ, քանի որ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը խնդրել է դատարանին մեկ ժամ ուշ սկսել նիստին հասցնելու համար։ Ամբաստանյալի մյուս պաշտպան Մուշեղ Շուշանյանը ևս ներկա չէր։ Վարուժան Ավետիսյանը պնդել է, թե չի ցանկանում դատական նիստին մասնակցել առանց պաշտպանի։
Հիշեցնեք՝ քրեական գործի քննությունը սկսվել է 8 ամիս առաջ։ 32 ամբաստանյալների գործը, սակայն, որոշ ժամանակ անց բաժանվեց 3 մասի, և քննվում է տարբեր դատավորների նախագահությամբ։ Բոլոր ամբաստանյալները, բացի Արմեն Բիլյանից և Սմբատ Բարսեղյանից, մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի ծանր հոդվածներով՝ կազմակերպված խմբի կազմում շենք, շինություններ գրավելու, զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչներին որոշակի պահանջներ թելադրելու, ուրիշի գույքը ոչնչացնելու համար։
Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են նաև 3 ոստիկանի սպանության համար։
ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ դատական նիստին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել այստեղ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...