15:07 24.01.2018
Ֆիլիպիններում արդեն ավելի քան 56 հազ. գյուղացի է օթևանել ժամանակավոր ապաստարաններում, քանի որ կա լուրջ վտանգ, որ երկրի ամենաակտիվ Մայոն հրաբխի մահացու ժայթքում տեղի կունենա: Իշխանությունները վտանգի գոտին 6 կմ-ից ընդարձակել են 8 կմ-ի, սակայն որոշ բնակիչներ փորձում են տուն վերադառնալ: Վտանգի մակարդակը բարձրացվել է 3-ի՝ հնարավոր 4-ից, ինչը նշանակում է, որ «կա վերահաս ժայթքման» վտանգ: SkyNews-ը մեջբերում է երկրի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնյաներից մեկի խոսքերը, ըստ որի՝ «այն մարդիկ, որոնք չեն հեռանա, մահապատժի կենթարկվեն»:
Տվյալ պահին հրաբուխը արտանետում է լավա, մոխիր, քարեր: Տեղի բնակիչների խոսքով՝ նաև շատ ուժգին թնդյուն է լսվում:
Մայոն հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2014թ., երբ լավայի արտանետման պատճառով հազարավոր մարդիկ էին տարհանվել: 1841թ. հրաբխի ժայթքումը 1200 մարդու կյանք է խլել, իսկ լավան մի ամբողջ քաղաք է ծածկել:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...