Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում անանցանելի վիճակ է․ մեծ ու խոր փոսերի պատճառով վթարները շատացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում անանցանելի վիճակ է․ մեծ ու խոր փոսերի պատճառով վթարները շատացել են

18:15 16.02.2021

Վարորդական  հմտություններն էլ երբեմն չեն օգնում մեքենաների անիվները մեծ ու փոքր, կողք կողքի խոր փոսերից փախցնել, կիսաշրջանցումների դեպքում էլ ոչ թե մեկ, այլ մի քանի փոսերում հաստատ կհայտնվեն: Գյումրի-Լանջիկ 18 կմ երկարության ճանապարհը ամբողջությամբ քայքայված է, ինչի պատճառով այդ հատվածում վթարներն են շատացել:

Վարորդները դժգոհում են՝ ամեն օր այս ճանապարհներին են և շաբաթը 2 անգամ մեքենան նորոգման են տանում, ավտոսպասարկման  կետն էլ ճանապարհի ճիշտ այն հատվածում է, որտեղ մեքենաներն ավելի շատ են վնասվում։ «Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Տրաշ 3-ի Լանջիկ-Մարալիկ ճանապարհի սպասարկումը երեք տարի է իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային  դեպարտամենտ»-ի հանրային կապերի պատասխանատուն SHANTNEWS.am-ի  հետ զրույցում նշել է, որ  վերահսկողություն կապալառուի նկատմամբ իրականացնում են: Թե ինչ վիճակ է միջպետական ճանապարհի այդ հատվածներում, սպասարկող չինական ընկերության ուղարկած լուսանկարներով են տեսել։

«Այն հատվածներում, որտեղ ճանապարհների վիճակը խիստ անբարեկարգ է՝ կիրականացվի վերանորոգում, իսկ մյուս մասերում կարվեն փոսալցումներ, էդ ամենը կարվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»,- SHANTNEWS.am-ին հայտնել  է «ճանապարհային  դեպարտամենտ»-ի հանրային կապերի պատասխանատուն Լիլիթ Գրիգորյանը։

Աշխատանքների առաջիկա մեկ շաբաթն արդեն մեկնարկել է։ Չինական ընկերությունը «Հյուսիս-հարավ» մայրուղու քայքայված հատվածներում ժամանակավոր փոսալցումներ է սկսել։ Հաշվի առնելով եղանակային պայմանները,  հատկապես Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում, ընկերությունը կատարում է  ընդամենը խճով հարթեցումներ, իսկ գարնանը ասֆալտապատումներ են սկսելու։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP