18:50 17.02.2021
Աշոցքում և Ամասիայում գիշերվանից ձյունը չի դադարում, որն առավոտյան ուղեկցվել է ուժեղ քամիներով։ Բքի պատճառով ճանապարհներին տեսանելիությունը շատ ցածր է։ Ամասիայում և Աշոցքում փակ ճանապարհներ այս պահին չկան, մի քանի հատվածներ դժվարանցանելի են։ Աշոցքի ճանշինի մեկ տասնյակ միավոր տեխնիկա շարունակում է մաքրման աշխատանքները դժվարանցանելի տեղամասերում, երթևեկության համար խիստ վտանգավոր է Վարդաղբյուր գյուղի հատվածը: Ճգնաժամային կառավարման կենտրոնը նաև ձնաբքում արգելափակված մեքենաների ահազանգեր է ստացել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ Մարտին Մկոյանը։
«Աշոցքի հենակետը սպասարկել է 2 կանչ, Թավշուտի և Սիզավետ գյուղերի ճանապարհներից դուրս է բերվել 2 մեքենա, 3 ուղևոր։ Մարզում փակ ճանապարհներ չկան էս պահի դրությամբ։ Աշոցքում և Ամասիայում տեսանելիությունը վատ է բքի պատճառով, առկա է մերկասառույց, մնացած հատվածներում դեպի Երևան ճանապարհներին միայն անձրևներ են։ Այն ճանապարհահատվածներում, որոնցում անձրևներ են, երեկոյան ժամերին ջերմաստիճանը նվազելու է և վտանգավոր կլինի երթևեկել մերկասառույցի պատճառով, դրա համար խորհուրդ եմ տալիս վարորդներին, եթե մեքենաների անիվները նորմալ չեն, խուսափեն երթևեկել»,- ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետ Մարտին Մկոյանը։
Հյուսիսային տարածաշրջաններում քամու ուժգնությունը հասել է մինչև 25 մետր վայրկյան արագության, ինչի հետևանքով Ամասիա համայնքում մոտ երկու ժամ էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները և արտակարգ իրավիճակների մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փրկարարները շարունակում են հերթապահությունը մարզի բոլոր ճանապարհահատվածներում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...