20:58 17.02.2021
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:
2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:
Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:
16:40 07.06.2025
Լուլա դա Սիլվա. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարող է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելունՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարող է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կետերի մշակմանը։ Այս կարծիքը հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, ով արդեն իսկ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին տեղեկացրել է այս նախաձեռնության մասին։ «Երեկ ես Մակրոնին առաջարկեցի խոսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ, ով կարող է այցելել Ռուսաստան […] ...
16:25 07.06.2025
Ռուսաստանը կոչ է արել Ուկրաինային վերցնել 6000 ուկրաինացի զինծառայողների դիակներըՌուսաստանը կոչ է անում Կիևին վերցնել Ուկրաինայի զինված ուժերի վեց հազար զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան մարդասիրաբար թաղել նրանց, Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և ուկրաինական կողմի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Մենք կոչ ենք անում վերջապես տեղափոխել Ուկրաինայի զինված ուժերի 6000 զինվորների և սպաների մարմինները, որպեսզի նրանց […] ...
16:15 07.06.2025
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցսնցի իր էջում գրել է. «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»: ...
16:10 07.06.2025
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԵրևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվեց Մոսկվայի Բոլշոյ թատրոնի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ «Երևանյան հանդիսատեսը արդեն 3-րդ տարին է, ինչ բացօթյա ձևաչափով մասնակից է դառնում մշակութային այս բացառիկ իրադարձությանը։ Առաջիկա օրերին հունիսի 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին դեռ սպասվում են բալետային նոր ներկայացումներ, այնպես որ Թումանյանի անվան զբոսայգում, ժամը 20։00-ին կարող […] ...
16:00 07.06.2025
Թրամփը հրամայել է ավելացնել ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի արտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որն ուղղված է անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացմանը և դրանց արտահանման խթանմանը՝ երկրի տեխնոլոգիական առաջատարությունը ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ դիրքերը անօդաչու թռչող սարքերի մշակման, առևտրայնացման և արտահանման ոլորտում: Դաշնային ավիացիոն […] ...
15:53 07.06.2025
ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել. BloombergԵՄ-ն և Կանադան կարող են պաշտպանական համաձայնագիր ստորագրել հունիսին, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն մտադիր է նվազեցնել իր կախվածությունը Միացյալ Նահանգներից։ «ԵՄ-ն նպատակ ունի այս ամիս Կանադայի հետ կնքել պաշտպանության և անվտանգության գործընկերություն, որը կհարթի ճանապարհը կանադական ընկերությունների համար՝ մասնակցելու նոր պաշտպանական հիմնադրամին», – ասվում է հրատարակության մեջ։ ...