Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+28.09 oC

Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

17:10 19.02.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Նորարարության ազգային հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ալի Վահդաթի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ARMENIA-HI TECH EVENT միջոցառման շրջանակում։

Հանդիպմանը ներկա էին նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։

Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձևավորվել են ջերմ բարիդրացիական հարաբերություններ, սակայն տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությունը դեռևս չի համապատասխանում այն բարձր մակարդակին, որին ձգտում են հասնել երկու պետությունները։

«Մենք պատրաստ ենք համակողմանիորեն համագործակցել իրանցի գործընկերների հետ, որպեսզի միասին կարողանանք գրավել մեծ շուկաներ և առևտուր կազմակերպել երրորդ երկրների հետ՝ ի շահ մեր երկրների տնտեսական զարգացման»,- ասել է Վահան Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վերջերս Իրան կատարած այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում իրանական կողմն ընդգծել է շահագրգռվածությունը Հայաստանի հետ տնտեսական կապերն ընդլայնելու և արդյունավետ համագործակցելու ուղղությամբ, և այս հանդիպումը Իրանում ձեռքբերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակությունն է։

Համակարծիք լինելով, որ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները դեռևս բավարար չեն՝ Ալի Վահդաթին հույս է հայտնել, որ առաջիկայում երկուստեք քայլեր կձեռնարկվեն առկա ներուժն ու հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ։

Ընդգծելով, որ Հայաստանը կարող է հարմար կամուրջ հանդիսանալ իրանական արտադրանքը դեպի եվրասիական շուկա արտահանելու համար՝ Ալի Վահդաթին կարծիք է հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների։

Վահան Քերոբյանը հայտնել է էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու իրանական ընկերություններին՝ արդյունավետ գործունեություն ծավալելու Հայաստանում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել ձեռքբերված պայմանավորվածություններին գործնական ընթացք տալու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

16:48 10.05.2025

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, 2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ...

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

16:36 10.05.2025

Մայիսի 26-27-ը կանցկացվի «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի […] ...

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

16:30 10.05.2025

Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 10-ին՝ ժամը 13:40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել (մոտ 50 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ ...

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

16:14 10.05.2025

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրադադարի մասին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական հրադադարի շուրջ։ «ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ»,- գրել է Թրամփը Truth Social-ում: ...

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP