Գիրք նվիրելու տոն Գյումրիում ՝ Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գիրք նվիրելու տոն Գյումրիում ՝ Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան օրը

20:53 19.02.2021

Գյումրիի գրախանութներն այսօր մարդաշատ էին, տարբեր ժանրի՝ հայ և օտարազգի գրականություն էին  գնում, նվիրելու մտերիմներին , ընկերներին, բարեկամներին։   Ուսուցիչն՝ աշակերտին, աշակերտն  էլ՝ ուսուցչին այսօր  գրքեր են նվիրե։

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն այսօր գիրք նվիրելու միջոցառում են անցկացրել։ Դպրոցի պատմության ուսուցիչը  SHNATNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նախ իրենց դպրոցում գրքային խաղ են կազմակերպել ,վիճակահանությամբ որոշել են, թե ով ում է գիրք նվիրելու։ Ուսուցիչներն ու աշակերտները հետո արդեն  գրախանութ են եկել։

«Դժվար է, որովհետև հենց այստեղ է, որ փորձում ես ճանաչել աշակերտի նախասիրությունները։Ես ֆիզիկա առարկայի ուսուցչուհին եմ, և ստացվել է այնպես, որ իմ աշակերտ Դավիթի համար եմ գիրք ընտրելու, դեռ չեմ կողմնորոշվում․․․ նրա կողքով քայլում եմ, որ տեսնեմ՝ ինչ գրքեր են իրեն հետաքրքրում։ Ինքն ինձ արդեն գիրք նվիրել է »,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Անուշ Դալլաքյանը։

Թումանյանական է եղել նաև պատմություն առարկայի դասաժամը։ Աշակերտները Ամենայն Հայոց բանաստեղծի հայտնի քառյակներն են ասմունքել։ Գրքերի բովանդակային վերլուծությունը պատմության առարկայի ուսուցիչն իր դասաժամի կարևոր մաս է համարում, ըստ նրա գրականությունը միայն մայրենի լեզվի ուսուցմամբ չի սահմանափակվում։

«Ես գրականությունը սիրում եմ, լինի հայ, թե արտասահմանյան գրողներ՝ կարևոր չէ, լավագույնըստեղծագործողներին ես ներառում եմ իմ դասաժամ։ Հանձնարարում եմ կարդալ գրքեր, հետո միասին վերլուծում ենք։  Ու այսօր մեր դպրոցում գրքաձոն էր, բայց մենք չպետք է հասկանանք միայն գիրք նվիրել ու վերջ, նվիրած գիքը պարտադիր պետք է կարդալ, մեր աշակերտների մեջ նկատում եմ սեր դեպի ընթերցանություն։ Գիրք նվիրելը շատ սիրուն մտավ մեր կրթական հաստատություն, լավագույն նվերը դա գիրքն է։ Գրքերն են ձևավորում աշխարհայացք, մտածելակերպ, ինքը մի քիչ շատ է ծալում ուղեղը, ինչը շատ անհրաժեշտ է մեզ»,-ասում է Աբրահամ Ավագյանը։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP