Ուժեղ քամու և գետնաբուքի պատճառով Աշոցքի և Ամասիայի ճանապարհները դժվարանցանելի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Ուժեղ քամու և գետնաբուքի պատճառով Աշոցքի և Ամասիայի ճանապարհները դժվարանցանելի են

18:40 20.02.2021

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածում ուժեղ քամին ու գետնաբուքը գիշերվանից չի դադարում, նույն վիճակն է ավտոճանապարհի վտանգավոր շրջադարձերից մեկում՝ Վարդաղբյուրի խաչմերուկում, որտեղից ճանապարհը շարունակվում է մինչև հայ- վրացական սահման։ Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պայմաններում գիշերը Վրաստան մեկնող տասնյակ բեռնատարների վարորդների Աշոցքի ճանշին ընկերության աշխատակիցները արգելել են ճանապարհը շարունակել։

 «Բուքը ուժեղ էր ու մենք ստիպված էինք բեռնատարներին կանգնեցնել, որ գոնե մարդատարներն անցեին խցանումներ չլինեին, թե չէ  էդ մեքենաներին հնարավոր չէր լինի ոչ քարշակներով, ոչ էլ աղ-ավազով ճանապարհ մշակելով երթևեկելի հատված դուրս բերել։ 2 ժամ կանգնել են մինչև բուքը մի քիչ թեթևացել է, նոր կարողացել ենք ճանապարհել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Աշոցք» ճանշինի աշխղեկ Վարդան Մովսիսյանը։

Այսօր առավոտյան արդեն Աշոցքից բեռնատարները ճանապարհ են ընկել դեպի Վրաստան։ Ճգնաճամային կառավարման կենտրոնի Աշոցքի հերթապահ ջոկատը արգելափակված մեքենաների մասին ահազանգեր է ստացել ձորի գյուղերից։

 «Ձորի գյուղերից ահազանգեր ենք ստացել, արգելափակումներից 4 մեքենա ենք դուրս բերել, ուղևորներից մեկը հղի էր։ Մուսայելյան գյուղից մեր ամենագնացով գնացել ենք ընդառաջ ու նրան տեղափոխել Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Եթե համեմատենք այսօր ու նախորդ օրերը, մի քիչ կանչերը քչացել են․․․քամու հետևանքով բուք է ու տեսանելիությունը ցածր, բայց աշխատում ենք , որ փակ ճանապարհներ ու արգելափակված մեքենաներ չլինեն »,-  ասել ԱԻՆ Աշոցքի հրշեջ- փրկարարական ջոկատի 2-րդ հերթափոխի պետ՝ Յուրի Սերոբյանը։

Երեք օր շարունակվող տեղումների պայմաններում գիշեր -ցերեկ Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին մաքրման աշխատանքները չեն դադարում։ Տեղումների ինտենսիվությունը թեև օրվա մեջ թուլանում է, բայց ճանապարհները դժվար երթևեկելի են, ուժեղ քամու հետևանքով գետնաբուք է, ինչն էլ խանգարում մաքրմանը։

Վարդաղբյուրի խաչմերուկին կողք-կողքի փրկարարական 911 ծառայության և ճանապարհը սպասարկող ընկերության հերթապահ հենակետերն են։  Ձյուն մաքրող տեխնիկան անընդհատ աշխատում է հայ- վրացական սահման՝ դեպի Բավրա գնացող ճանապարհին, որտեղ համեմատաբար թեթև էր երթևեկությունը։ Մարզում  ճանապարհները բոլոր ուղղություններով  բաց են, բայց որոշ տեղամասերում դժվարանցանելիություն կա,  տեղ-տեղ նաև մերկասառույց։ Երթևեկությունը բքի պատճառով դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ և Գյումրի-Լանջիկ հատվածներում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX , ARPINET, Opticom,SHIRAK telecom  ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

18:17 16.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

18:12 16.06.2025

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP