19:45 22.02.2021
2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը Շիրակի մարզում դեռ չի իրականացվում։ Անցած տարվա կեսին հայտատուների ակտիվություն եղել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոն մոտ 100 անհատներից սպանդանոցներ կառուցելու հայտեր են ստացվել, բայց մեծ մասը կամ հետ են վերցրել նախագծային փաթեթները, կամ ուսումնասիրությունների արդյունքում մերժվել են՝ առաջարկներում չափորոշիչները չեն համապատասխանել: Ընդամենը 4-ի կառուցման ծրագիրն է հաստատվել, որոնց բաշխվածությունը, ըստ հաստատված հայտերի, ստացվել է այնպես, որ մեկական սպանդանոց է կառուցվում մարզի 4 տարածաշրջաններում։
Արեգնադեմը Ամասիայի տարածաշրջանի այն գյուղերից է, որտեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, անասնագլխաքանակի հաշվարկով Աշոցքից հետո խոշոր ֆերմերային տնտեսություններն այս տարածաշրջանի գյուղերում են: Հայկ Նիկոլյանը 100-ից ավելի խոշոր, մոտ նույնքան էլ մանր եղջերավոր անասուն է պահում։ Անասնագլխաքանակը կրկնապատկելու հնարավորություն ունի, միայն թե պարտադիր սպանդանոցային մորթ իրականացնելու պահանջներին առայժմ չի ենթարկվում։ Ոչ միայն տարածաշրջանում, այլև մարզում սպանդանոց չկա։ Հիմա ինքն է որոշել Արեգնադեմում սպանդանոց կառուցել։
Ծրագիրը պետական աջակցությամբ է, այսինքն՝ անտոկոս վարկավորմամբ, հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել ծրագրից, իսկ մնացած ծախսերը հոգում է անհատը։ Կառուցումից ավելի թանկ և բարդ գործը սպանդանոցային սարքավորումների ձեռքբերումն է։
«Պետական աջակցությունը անտոկոս վարկն է եղել, 10 մլն դրամ եմ վերցրել, բայց դեռ շատ ծախսեր կան անելու, ավելի թանկ են սարքավորումները, որոնք հնարավոր է ձեռքով պատրաստենք, որ ստիպված չգնենք»,- նշում է ֆերմեր Հայկ Նիկոլյանը։
Ամասիայի տարածաշրջանում այն կլինի միակ սպանդանոցը, որը կկարողանա սպասարկել հարևան գյուղերին ևս: Մարզի մյուս տարածաշրջաններում ևս կառուցվում են մեկական սպանդանոց։ Ընդհանուր հաշվարկով Շիրակի մարզը կունենա 4 սպանդանոց՝ նախապես ներկայացրած բազմաթիվ հայտերի դիմաց։
Մարզի գյուղացիական տնտեսություններին սպասարկելու համար կառուցվող սպանդանոցներից բացի, այժմ գործում է երկու սպանդանոց՝ Արդենիս և Բանդիվան համայնքներում, որոնք միայն սեփական տնտեսությունների անասնագլխաքանակի համար են, դրսից կենդանի չեն ընդունում։ Պետական ծրագրով նաև շարժական սպանդանոցներով հետաքրքրվողներ կան։
«Կառուցվող 4 սպանդանոցներից բացի, ցանկություն հայտնողներ կան շարժական սպանդանոցներ գնելու, 2 հայտատուներ արդեն դիմել են՝ Ամասիայից և Աշոցքից են։ Կարծում եմ՝ մեկ ամսից, կամ մի փոքր ավելի ուշ մեր մարզում կունենաք արդեն գործող 2 սպանդանոց ու այդ բացը կլրացնենք։ Ավարտական փուլերում են Աշոցքի ու Մարալիկի սպանդանոցների կառուցումը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժ/պ Արտուշ Հովհաննիսյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...