17:54 02.07.2018
Արցախի հետ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Դմիտրի Սավելևի հայտարարությունը:
«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բավական չափահաս ու ինքնուրույն մարդիկ են և պետք է պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար: Ակնհայտ է, որ ֆորմալ առումով ոչ ոք լիազորություն չի տվել պարոն Սավելևին նման հայտարարություններ անելու:
Ռուսաստանի պաշտոնական դեմքերի կողմից «Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները առանց նախապայմանների տալու» մասին որևէ այդպիսի բան երբևէ չեմ լսել: Պարոն Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են»,- ասաց Կոնստանտին Զատուլինը:
Զատուլինի խոսքերով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, սակայն այսօր ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը մի քանի կարգով ավելի բարձր է, քան Ադրբեջանի հետ. ՌԴ-ն և Հայաստանը ԵԱՏՄ կառույցում են, միասին են ՀԱՊԿ-ի շրջանակում:
«Ես մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությանը: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի նկատմամբ մեր դաշնակցային պարտավորություններին դեմ: Ռուսաստանն այսօր հստակ դիրքորոշում ունի այն մասին, որ բանակցությունները շարունակվեն և ոչ մի դեպքում ռազմական գործողությունները չվերսկսվեն: Հրադադարի ռեժիմը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռք բերվել»,- հավելեց Կոնստանտին Զատուլինը:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...