ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 2,65 մլն դոլար է հատկացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 2,65 մլն դոլար է հատկացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

09:47 24.02.2021

2021 թվականի փետրվարի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց $2,65 մլն լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։

Ֆինանսավորման շրջանակում կընդլայնվեն ԱՄՆ ՄԶԳ երկու ծրագրեր՝ առավել նպատակային աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին և ձևավորելով կոոպերատիվներ։

ԱՄՆ ՄԶԳ-ի՝ 2019-ի փետրվարին մեկնարկած «Գյուղական տնտեսական զարգացում -Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրին տրամադրվել է $1,15 մլն լրացուցիչ ֆինանսավորում`ընդհանուր բյուջեն հասցնելով $5,15 միլիոնի: Այս լրացուցիչ միջոցները ծրագիրը կուղղի զարգացնելու կանանց կարողությունները, խթանելու գյուղական ձեռնարկատիրությունը, թիրախավորելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց ստանձնել տնտեսական առաջնորդի դեր։

Այս ամենը կհամալրի RED-NEO-ի ընթացիկ գործունեությունը՝ ամրապնդելու այգեգործության և խաղողագործության արժեշղթան Հայաստանում։ Ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնակիցները հետագայում կարող են դիմել փոքր դրամաշնորհների՝ իրենց արտադրական կարողությունները արդիականացնելու համար: Մինչ օրս ծրագիրը տրամադրել է ծառայությունների մատուցման և անհրաժեշտ ապրանքների մատուցման 29 դրամաշնորհ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքում կտրամադրվի ավելի քան 100 դրամաշնորհ: RED-NEO- ի աջակցությունը միջինում կազմել է դրամաշնորհ ստացողների 2020 թ. եկամուտների ավելի քան 11 տոկոսը:

Լրացուցիչ ֆինանսավորման շնորհիվ, RED-NEO-ն կաշխատի գենդերային տնտեսական բացի վերացման և գյուղատնտեսության ոլորտում կանանց բիզնես, ֆինանսական, շուկայավարման, կառավարման հմտությունների զարգացման ուղղությամբ։ Ըստ գնահատումներից մեկի՝ գենդերային տնտեսական բացը վերացնելը Հայաստանի համար կարևոր հնարավորություն կարող է հանդիսանալ։ Ավելին՝ երկիրը կարող
էր գրանցել տարեկան 14 տոկոսի ՀՆԱ-ի աճ, եթե կանանց հնարավորություն տրվեր մուտք գործել աշխատաշուկա իրենց համապատասխան մակարդակով:

RED-NEO-ի շրջանակում կստեղծվի մենթորական ծրագիր՝ կին ձեռներեցների, ուսանողների, բիզնես ասոցիացիաների և այլ սուբյեկտների միջև նոր համագործակցություն խթանելու և առկա կապերն ամրապնդելու համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն նաև տրամադրում է լրացուցիչ $1.5 մլն ֆինանսավորում՝ «Նորարարական գյուղատնտեսական դասընթացների և ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագրին` ֆորմալ կոոպերատիվների ամրապնդման, բիզնեսի զարգացմանն ու կանանց համար գյուղատնտեսական նորարարությունների հասանելիության մակարդակը բարձրացնելու համար:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն այժմ կազմում է $1,9 միլիոն: 2020 թվականի մայիսին մեկնարկած AGRI CAMP-ի շրջանակում վերանորոգվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Կոտայքի մարզի մասնաշենքը, որտեղ Հայաստանի գյուղական համայնքների ձեռնարկատերերը ձեռք կբերեն նոր հմտություններ` իրենց բիզնեսը ընդլայնելու և արտադրությունը կատարելագործելու համար:

Այս լրացուցիչ ֆինանսավորմամբ AGRI CAMP-ը կամրապնդի գյուղատնտեսության ոլորտի կին գործարարների հմտություններն ու գործարար կապերը`համախմբելով տեխնիկական մասնագետների, ձեռներեցների և ինժեներների`գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ մշակելու համար (օրինակ՝ առավելագույնի հասցնել արտադրանքը`օգտագործելով ժամանակակից ոռոգման տեխնոլոգիաներ, ջրի և պարարտանյութերի նվազագույն օգտագործմամբ):

AGRI CAMP-ն ակնկալում է, որ մինչև 2023 թ. ապրիլի 30-ը առնվազն 1,000 կին ֆերմեր ավելի լավ կկարողանա օգտվել գյուղատնտեսական նոր գործելակերպերից և տեխնոլոգիաներից այս ծրագրի շնորհիվ։

Արդյունք, որն, ի վերջո, կհանգեցնի բիզնեսի հասույթի և տնային տնտեսությունների եկամուտների ավելացման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

12:34 20.07.2025

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

12:14 20.07.2025

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:54 20.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

11:34 20.07.2025

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

11:16 20.07.2025

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

10:57 20.07.2025

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...

BACK_TO_TOP